Ինչպես Yandex Go-ի էկոհամակարգում իրականացված գովազդային նախագծի միջոցով Globbing-ը 38 օրվա ընթացքում հետ բերեց բրենդի գովազդի վրա ծախսած գումարը
Հայաստանում Yandex Ads-ի առաջին՝ «Yandex Ads Business Connect» միջոցառմանը ընկերության ներկայացուցիչներն ու առցանց գնումների Globbing գլոբալ հարթակի մասնագետները կիսվեցին Հայաստանում ավելի քան մեկ միլիոն օգտատեր ունեցող՝ Yandex Go քաղաքային ծառայությունների էկոհամակարգում իրականացված համատեղ նախագծի արդյունքներով։
Հունիսի վերջին Globbing-ը գործարկել էր Poizon.am հարթակը։ Հայաստանի բնակիչների շրջանում բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու համար սեպտեմբերի 1-ից 30-ը մեկնարկեց համապարփակ մարքեթինգային արշավ Yandex Go-ում։ Արդյունքում, համատեղելով ամռան ամիսներին այլ հարթակներում իրականացված գովազդային տեղակայումների հետ, ընկերությունն այս արշավի միջոցով գրանցեց վաճառքների աճ յոթ անգամ, իսկ Yandex Go-ում առաջխաղացման մեջ կատարված ներդրումները փոխհատուցվեցին 38 օրվա ընթացքում։
Արշավի մեխանիկան
Բրենդի հաղորդակցությունը հավելվածի սովորական օգտագործման սցենարում ինտեգրելու համար ընտրվեցին մարկետինգային մի քանի գրավիչ ձևաչափեր։ Դրանց միջոցով օգտատերը հայտնվոմ էր նպատակային էջում, որտեղ նոր հաճախորդներին առաջարկվում էր 7000 դրամ նվեր առաջին գնման համար։
Yandex Go հավելվածի գլխավոր էջում ցուցադրվում էր աչքի ընկնող ազդերիզ՝ բրենդի վիզուալ ոճով ձևավորված առաջարկով։ Ազդերիզն առանձնանում էր ինտերֆեյսի ֆոնին և գրավում օգտատերերի լայն լսարանի ուշադրությունը։

Yandex Go-ում ուղևորափոխադրում պատվիրելիս օգտատերերին ուղևորության մանրամասների և փոխադրամիջոցի դասի ընտրության փուլում ցուցադրվում էր հակիրճ բովանդակությամբ ազդերիզ, որից օգտատերերն անցնում էին առաջարկը ներկայացնող նպատակային էջ։ Նմանատիպ ձևաչափ ինտեգրվեց նաև ուղևորության կարգավիճակը ցուցադրող էկրանին՝ պատվերը ձևակերպելուց հետո։
Արշավի ընդգրկումն ընդլայնելու համար կիրառվել էր ինտերակտիվ բրենդային էլեմենտ՝ եռաչափ օբյեկտ Yandex Go քարտեզների վրա․ օգտատերն այստեղ տեսնում էր Globbing-ի խորհրդանիշ Ջորջ ընձուղտին, իսկ նրա վրա սեղմելիս՝ տեղափոխվում բրենդի առաջարկը ներկայացնող նպատակային էջ։

Արդյունքներ
Արշավի արդյունքում հաջողվեց բրենդի հետ ներազդեցության մեջ ընդգրկել Yandex Go-ի յուրաքանչյուր երրորդ հաճախորդին՝ ավելի քան 350 000 եզակի օգտատեր։ Լսարանն ակտիվորեն ներգրավվում էր Globbing-ի հետ հաղորդակցության մեջ, և բոլոր ձևաչափերը ցույց տվեցին քլիքների մեծ քանակ՝ 3%-ից մեծ CTR։
Գլխավոր էջի ազդերիզն ամենաարդյունավետն էր։ Օգտատերերը սեղմում էին գովազդի յուրաքանչյուր տասներորդ ցուցադրման վրա, իսկ լիաէկրան գովազդի ձևաչափին անցնելու CTR-ը գերազանցեց 10%-ը։ Չնայած բազմաստիճան հաղորդակցությանը՝ հաճախորդները բաց չէին թողնում բրենդի առաջարկը. լիաէկրան ձևաչափից ընկերության կայք կոնվերսիայի մակարդակը կազմել էր 7.41%։
Գովազդային արշավի և նախորդ տեղադրումների համադրությունը լուրջ արդյունքներ տվեց։ Սեպտեմբերին վաճառքը յոթ անգամ ավելացավ՝ օգոստոսի համեմատ։ Միևնույն ժամանակ, Yandex Go-ի էկոհամակարգում իրականացված արշավի միջոցով ներգրավված օգտատերերը ակտիվորեն վերադառնում էին՝ նոր գնումներ կատարելու։ Էկոհամակարգում իրականացված առաջխաղացման մեջ կատարված ներդրումները վերադարձվեցին նախատեսվածից ավելի արագ՝ ընդամենը 38 օրվա ընթացքում։
«Բրենդային արշավները նպաստում են ընկերության ճանաչելիության բարձրացմանը, ինչը հատկապես կարևոր է շուկայում նոր նախագծերի համար։ Սկզբում մենք ունեինք այն վարկածը, որ լսարանի ճշգրիտ թիրախավորումն ավելի կարևոր է, քան չափազանց լայն ընդգրկումը, նույնիսկ եթե դրանում բազային ցուցանիշների արժեքն ավելի ցածր լինի։ Ինչպես ցանկացած ընկերության, այնպես էլ մեզ համար կարևոր է, որ նույնիսկ բրենդային արշավն ազդի նոր հաճախորդների ներգրավման, պահպանման և վերջնական արդյունքի՝ վաճառքի վրա։ Yandex Go-ի էկոհամակարգում իրականացված արշավը գերազանցեց մեր սպասումները։ Երեքից չորս ամսվա փոխարեն մեր ներդրումները փոխհատուցվեցին մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակում», – մեկնաբանում է Globbing-ի մարկետինգի ղեկավար Դավիթ Ասիչյանը։
«Այսօր Yandex Go-ն Հայաստանի բիզնեսներին տալիս է հնարավորություն՝ հասնելու մեկ միլիոն ակտիվ օգտատերերի, ովքեր ամեն օր օգտվում են մեր էկոհամակարգում առաջարկվող ծառայություններից։ Ըստ էության՝ դա մեկ միլիոն պոտենցիալ հաճախորդ է։ Globbing-ի հետ իրականացված համատեղ նախագիծը մեզ համար հատկապես կարևոր է, քանի որ այն գործնականում ապացրեց մեր էկոհամակարգի միջոցով գովազդային արշավների իրականացման արդյունավետությունը՝ այդ թվում ոչ ստանդարտ լուծումների միջոցով նպաստելով մեր գործընկերների աճին։»,–նշում է Հայաստանում և Վրաստանում Yandex Ads-ի առևտրային տնօրեն Տիգրան Վարդանյանը։
