Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Doing Digital Forum-ը՝ IPRA Golden World Awards 2025-ի կրկնակի մրցանակակիր
11/12/2025 17:40
Կիսվել

Doing Digital Forum-ը՝ IPRA Golden World Awards 2025-ի կրկնակի մրցանակակիր

Հայաստանում թվային փոխակերպումների և նորարարության առաջատար հարթակ Doing Digital Forum-ը հաղթող է ճանաչվել Միջազգային PR ասոցիացիայի (IPRA) Golden World Awards 2025-ի «Տեխնոլոգիա» (Technology) և «Երկիր/Տարածաշրջան» (Country/Region) անվանակարգերում։ Մրցանակաբաշխությանը Doing Digital Forum-ը ներկայացել է Doing Digital Forum: Armenia as a Technology արշավով։ Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին Գանայի մայրաքաղաք Աքրայում՝ միավորելով հաղորդակցության ոլորտի առաջատար մասնագետներին և փորձագետներին ամբողջ աշխարհից։

SPRING PR ընկերությունն ամենամյա Doing Digital Forum-ն իրականացնում է Հայաստանում թվային փոխակերպման օրակարգին ընդառաջ։ Ֆորումն իր շուրջն է համախմբում պետական և մասնավոր հատվածին, միջազգային առաջատար մասնագետներին՝ քննարկելու ապագայի տնտեսությունը ձևավորող տեխնոլոգիաները և դիրքավորելու Հայաստանը որպես տարածաշրջանային նորարարության ու գլոբալ փորձի փոխանակման կենտրոնական հարթակ։

«Այս կրկնակի հաղթանակը լիովին արտացոլում է Doing Digital Forum-ի առաքելությունը՝ ձևավորելու թվային երկխոսության այնպիսի հարթակ, որտեղ կառավարությունը, բիզնես ոլորտը և միջազգային փորձագետները միավորվում են՝ փոխանակելու գաղափարներ ու համատեղ ձևավորելու թվային ապագան։ Ֆորումի շնորհիվ Հայաստանը դարձել է նորարարության և համագործակցության իրական խաչմերուկ, և մեզ համար մեծ պատիվ է տեսնել, որ այս տեսլականը գնահատվում է միջազգային հարթակում»– նշում է Doing Digital Forum-ի հիմնադիր և SPRING PR -ի համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։

Վերջին երեք տարիների ընթացքում Doing Digital-ն արժանացել է այնպիսի միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ների ուշադրությանը, ինչպիսիք են Forbes-ը, Yahoo Finance-ը, Associated Press-ը և այլն։ Թվային երկխոսության այս պլատֆորմի շնորհիվ համաշխարհային խոսնակները, գործընկերներն ու մասնակիցները դառնում են թվային փոխակերպման դեսպաններ՝ ամրապնդելով Հայաստանի դերը միջազգային թվային էկոհամակարգում։

IPRA-ի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շեփարդը նշում է․ «Սա SPRING PR-ի համար կարևոր և արժանի կրկնակի մրցանակ է։ Ե՛վ «Տեխնոլոգիա», և՛ «Երկիր/Տարածաշրջան» անվանակարգերը չափազանց մրցակցային են, իսկ ժյուրին մեծապես տպավորված էր Ֆորումի ստեղծարարությամբ և ձևաչափով»։

2023 թվականից ի վեր Doing Digital-ը հյուրընկալել է ավելի քան 3000 մասնակցի, միջազգային ճանաչում ունեցող 60 խոսնակների Հայաստանից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և այլ տարածաշրջաններից։ Այս ընթացքում Doing Digital-ը ձևավորել է վստահելի գործընկերային ցանց և սերտ համագործակցություն ոլորտը ձևավորող առաջատար կառույցների հետ։

«Մենք կիսում ենք այս հաղթանակը բոլոր նրանց հետ, ովքեր վստահել ու հավատացել են Doing Digital-ի գաղափարին՝ առաջին իսկ օրվանից։ Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին, խոսնակներին և աջակիցներին, ովքեր շարունակում են իրենց արժեքավոր ներդրումն ունենալ ու թվային հզոր ապագային ուղղված մեր համատեղ ջանքերը լսելի դարձնել գլոբալ թվային նորարարության ճանապարհին։ Այսպիսով՝ այս հաղթանակը նաև Հայաստանինն է»- հավելում է Տաթևիկ Սիմոնյանը։

Այս համագործակցությունների շրջանակում ֆորումը հյուրընկալել է մի շարք առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպիսիք են Կենտրոնական բանկը, Arca-ն, Visa-ն, McKinsey-ն, Deloitte-ը, Amazon Web Services-ը, Edgar, Dunn & Company-ն, Singapore University of Social Sciences-ը, Apricot Capital-ը, Ameriabank-ը, Fast Bank-ը, Fastex-ը, Ucraft-ը, Hoory-ն, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ISAA), և այլն։

IPRA Golden World Awards 2025-ին միջազգային ճանաչման են արժանացել 5 մայրցամաքներ ներկայացնող 98 հաղորդակցության արշավներ։ Այս տարի մրցանակաբաշխությունը առանձնահատուկ էր նաև նրանով, որ IPRA-ն նշում էր իր գործունեության 70-ամյակը, որի շրջանակում ներկայացվեց կազմակերպության 2026 թվականի նոր նախագահը։

Ավելի քան 95 երկրների հաղորդակցության ոլորտի առաջատար մասնագետներին միավորող այս մրցանակաբաշխությունը համարվում է ժամանակակից հանրային կապերի ոլորտի ամենաբարձր գնահատականներից մեկը՝ հաճախ բնութագրվելով որպես PR ոլորտի «Օսկար»։ Այն բարձր է գնահատում նախաձեռնությունները, որոնք խթանում են հասարակական, տեխնոլոգիական և մշակութային զարգացումը և օրինակելի են պրոֆեսիոնալ հաղորդակցության տեսանկյունից։

IPRA Golden World Awards 2025 -ի հաղթողների ցանկում են այնպիսի խոշոր միջազգային ընկերություններ, ինչպիսիք ենք McDonald’s-ը Adobe-ը, Kia-ն և այլն, ինչպես նաև հայաստանյան Armswissbank-ն իր Climate Intelligence: Armswissbank Leads Green արշավով։ Հաղթողների ամբողջական ցանկն այստեղ։

 

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41