Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Tesla-ի տնօրենների խորհրդի անդամները բաժնետոմսերի օպցիոնների շնորհիվ վաստակել են ավելի քան 3 մլրդ դոլար
15/12/2025 18:49
Կիսվել

Tesla-ի տնօրենների խորհրդի անդամները բաժնետոմսերի օպցիոնների շնորհիվ վաստակել են ավելի քան 3 մլրդ դոլար

Ամերիկյան Tesla ընկերության տնօրենների խորհրդի անդամները ընկերության բաժնետոմսերի օպցիոնների հաշվին վաստակել են ավելի քան 3 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Equilar-ի վերլուծության տվյալներին։

Մասնավորապես, գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկի եղբայր Քիմբալ Մասկը 2004 թվականից ի վեր վաստակել է մոտ 1 մլրդ դոլար՝ հաշվի առնելով իրացված և չիրացված օպցիոնների արժեքի աճը։

Այրա Էհրենփրայսը 2007 թվականից ստացել է 869 մլն դոլար, իսկ տնօրենների խորհրդի նախագահ Ռոբին Դենհոլմը՝ 650 մլն դոլար` 2014 թվականից սկսած։

Միևնույն ժամանակ, 2020 թվականից ի վեր տնօրենների խորհրդի անդամներն իրենց համար չեն սահմանել բաժնետոմսերի օպցիոնների տեսքով վարձատրություն։ 2021 թվականին խորհուրդը որոշում է ընդունել ժամանակավորապես դադարեցնել իր անդամներին փոխհատուցումների վճարումը՝ չափազանց բարձր վճարումների վերաբերյալ հարցը կարգավորելու նպատակով։

2018-2020 թվականներին Tesla-ի տնօրենների խորհրդի մեկ անդամի միջին փոխհատուցումը կանխիկ գումարի և օպցիոնների տեսքով կազմել է մոտ 12 մլն դոլար, ինչը շուրջ երեք անգամ ավելի բարձր է, քան Alphabet-ում, որը «հրաշալի յոթնյակի» ընկերությունների շարքում այս ցուցանիշով զբաղեցնում է երկրորդ տեղը։

2018-2024 թվականներին, ներառյալ վճարումների դադարեցման չորս տարիները, Tesla-ի տնօրենների միջին վարձատրությունը 2.5 անգամ գերազանցել է Meta ընկերության ցուցանիշը, որը տվյալ ժամանակահատվածում զբաղեցրել է երկրորդ տեղը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52