Ֆլեշը բենզինային վառելիքը ներկրում է եվրոպական երկրներից և Ռուսաստանից
Ֆլեշ ընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, թե որ երկրներից է ներկրում բենզինային վառելիք։
«Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Ֆլեշ» ընկերությունը բենզինային վառելիքը ներկրում է եվրոպական երկրներից և Ռուսաստանից, այն համապատասխանում է ԳՕՍՏ ամենաբարձր չափանիշներին», – ասված է Հայտարարության մեջ:
Շելլ Արմենիան (Shell Armenia) նույնպես տեղեկացրել էր, որ ընկերության կողմից վաճառվում են բացառապես Եվրոպական սերտիֆիկացում անցած և Եվրոպայից ներմուծված բենզին և դիզել:
Նշված հայտարարությունները կապված են վերջերս ներմուծված ադրբեջանական բենզինի վաճառքը բոյկոտելու հասարակական լայն շրջանակների կոչերի հետ։ Շատ ընկերություններ շտապում են տեղեկացնել, որ չեն վաճառում ադրբեջանական բենզին։
Հիշեցնենք, «Հետք» պարբերականը տեղեկացրել էր, որ ադրբեջանական բենզինը ներկրել են «Շիշա ուորլդ» ՍՊԸ և «Մեգա Թրեյդ» ՍՊԸ ընկերությունները։ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ (Ran Oil բենզալցակայաններ) պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
