Պավել Դուրով. Telegram-ը ռուսական ներդրողներ չունի
Telegram-ը կախված չէ ռուսական կապիտալից և ներդրողներից: Այս մասին հայտարարել է պլատֆորմի հիմնադիր Պավել Դուրովն իր ալիքում։
«Telegram-ը կախված չէ ռուսական կապիտալից: Վերջերս 1.7 մլրդ դոլար արժողությամբ պարտատոմսերի տեղաբաշխման ժամանակ ոչ մի ռուսական ներդրող ի հայտ չի եկել», – գրել է նա։
Դուրովը նաև նշել է, որ 2021 թվականին թողարկված հին պարտատոմսերն արդեն մարվել են և որևէ խնդիր չեն ներկայացնում։ Միևնույն ժամանակ, պարտատոմսերի սեփականատերերը ձայնի իրավունք չունեն Telegram-ի որոշումների մեջ, և միակ բաժնետերը հենց ինքն է։
