Բիզնես

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Audi-ն 2025 թվականին կրճատել է մատակարարումները 2.9%-ով՝ էլեկտրամոբիլների ռեկորդային վաճառքների պայմաններում
14/01/2026 18:27
Կիսվել

Audi-ն 2025 թվականին կրճատել է մատակարարումները 2.9%-ով՝ էլեկտրամոբիլների ռեկորդային վաճառքների պայմաններում

Գերմանական Audi ընկերությունը 2025 թվականին կրճատել է ավտոմեքենաների մատակարարումները 2.9%-ով՝ Հյուսիսային Ամերիկայում և Չինաստանում պահանջարկի նվազման պատճառով: Այս մասին հայտնել է ընկերությունը։

Տարեկան մատակարարումների ծավալը կազմել է 1.62 մլն ավտոմեքենա՝ նախորդ տարվա 1.67 մլն միավորի դիմաց։

Audi-ում նշում են, որ աշխարհաքաղաքական և տնտեսական խնդիրները 2025 թվականին շարունակել են ճնշում գործադրել ընկերության ցուցանիշների վրա։ Չինաստանում մրցակցության խստացումը և ԱՄՆ-ի ներմուծման մաքսատուրքերը բացասաբար են ազդել ամբողջ ավտոմոբիլային ոլորտի վրա և հանգեցրել են գնորդների վարքագծի փոփոխության ամբողջ աշխարհում։

Ռեգո Ինշուրանս

2025 թվականին Audi-ի վաճառքները Չինաստանում կրճատվել են 5%-ով՝ մինչև 617.514 հազար ավտոմեքենա, Հյուսիսային Ամերիկայում՝ 12.2%-ով՝ մինչև 202.143 հազար միավոր։ Եվրոպայում ընկերությունը առաքել է 464.046 հազար ավտոմեքենա, ինչը 0.5%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Միևնույն ժամանակ Գերմանիայում Audi-ի վաճառքներն աճել են 4%-ով։

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ 2025 թվականի սեպտեմբերից սկսած մատակարարումները ամսական կտրվածքով աճ են գրանցել։

Audi-ի էլեկտրամոբիլների վաճառքները 2025 թվականին աճել են 36%-ով՝ հասնելով ռեկորդային 223 հազար միավորի։

Ընդհանուր պատվերների ծավալն անցած տարի աճել է 13%-ով, իսկ էլեկտրամոբիլների պատվերները՝ 58%-ով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58