16/10/2013 16:30
Yahoo!-ի եռամսյակային շահույթը կրճատվել է շուրջ 11 անգամ
Ինտերնետային Yahoo! Inc. ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռասյակում ընկերության զուտ հասույթը կազմել է 1,081 մլրդ ԱՄՆ դոլար: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Yahoo!-ն ապահովել էր 1,082 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ հասույթ: Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային զուտ շահույթը կրճատվել է շուրջ 11 անգամ և կազմել 297 մլն ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Yahoo! ընկերությունը պաշտոնապես հաստատել էր, որ մտադիր է գնել Tumblr միկրոբլոգային ծառայությունը և տեղեկացրել, որ գործարքը կամփոփվի մինչև ընթացիկ տարվա վերջ: Գրծարքի արժեքը գնահատվում է 1,1 մլրդ ԱՄՆ դոլար: Yahoo! ընկերությունում վստահ են, որ գործարքի կնքման արդյունքում Yahoo!-ի օգտատերերի թիվը զգալի կաճի:
Նշենք, որ տարեսկզբից Yahoo! ընկերության արժեթղթերի գներն աճել են ավելի քան 70%-ով:
24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
Արծաթ
761.55
-5.39
