
PepsiCo-ն ապահովել է 1,9 մլրդ դոլարի եռամսյակային շահույթ
Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը՝ PepsiCo-ն, հրապարակել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության ամփոփ ֆինանսական հաշվետվությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում ընկերությունն ապահովել է 1,91 մլրդ ԱՄՆ դոլարի շահույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 0,6%-ով: Միևնույն ժամանակ, PepsiCo-ի եռամսյակային հասույթն աճել է 1,5%-ով և կազմել 16,9 մլրդ ԱՄՆ դոլար:
Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ արտադրական ծախսերի կրճատման ծրագիրը շարունակվելու է: Այս տարի նախատեսվում է ծախսերի կրճատում 900 մլն ԱՄՆ դոլարով, հաջորդ տարի՝ 3 մլրդ ԱՄՆ դոլարով: