Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համար
23/01/2026 16:07
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է MIR Travel բազմարժութային քարտը, որը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար ուղևորություններ են կատարում դեպի Ռուսաստան, աշխատում կամ սովորում են այնտեղ: Նոր պրոդուկտն ապահովում է միջոցների հասանելիություն երկու արժույթներով, հարմարավետ անկանխիկ վճարումներ և շահավետ միջազգային փոխանցումներ:

MIR Travel-ը բազմարժութային քարտ է․ քարտապաններին միաժամանակ հասանելի են հաշիվներ ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով: Այն թույլ է տալիս ճկուն կառավարել միջոցները և կատարել գործարքներ՝ առանց լրացուցիչ փոխարկումների:

MIR Travel քարտի հիմնական առանձնահատկությունը կից քարտն է՝ հիմնական քարտի նույն հաշիվներով (մինչև 2 քարտ): Հաճախորդները կարող են քարտն անվճար համալրել ՌԴ ռուբլով Ռուսաստանում, իսկ կից քարտի քարտապանններն՝ ակնթարթորեն կից քարտից գումար հանել ՀՀ դրամով Հայաստանում: Քարտից քարտ փոխանցումները և ՌԴ տարածքում բոլոր բանկոմատներով կանխիկի մուտքագրումը հասանելի են շուրջօրյա և առանց միջնորդավճարի, ինչը ծառայությունը դարձնում է առավել շահավետ և հարմար:

MIR Travel-ով վճարումները հասանելի են Ռուսաստանի ողջ տարածքում՝ թույլ տալով հաճախորդներին ազատ օգտագործել այն ապրանքների և ծառայությունների դիմաց անկանխիկ վճարումների համար՝ ներառյալ գնումներն ինտերնետ միջավայրում: 

«Մենք նկատում ենք շահավետ և հարմար ֆինանսական լուծումների նկատմամբ մեծ պահանջարկ այն հաճախորդների կողմից, որոնց կյանքը, աշխատանքը կամ ուսումը կապված են Ռուսաստանի հետ։ MIR Travel քարտը համախմբում է նման օգտատերերի հիմնական կարիքները՝ անկանխիկ վճարումներ, անվճար փոխանցումներ և միջոցների շուրջօրյա հասանելիություն: Մեր նպատակն է ապահովել առավելագույն հարմարավետություն ամենօրյա ֆինանսական գործարքների իրականացման ժամանակ՝ անկախ գտնվելու երկրից»,  – նշել է ՎՏԲ–Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի –  Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Քարտի ձևակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ, իսկ երրորդ անձի անունով կից քարտ բացելու դեպքում՝ նրա անձը հաստատող փաստաթուղթը:

Միջոցները հնարավոր է արագ կառավարել Մոբայլ բանկ հավելվածի միջոցով, որը հասանելի է հաճախորդին իրեն իսկ հարմար լեզվով՝ ցանկացած պահի ապահովելով ֆինանսների լիարժեք վերահսկողություն:

MIR Travel քարտ կարելի է պատվիրել անմիջապես Բանկի կայքում, ինչպես նաև զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով, կամ ձևակերպել Բանկի ցանկացած մասնաճյուղում: Սակագների և սպասարկման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52