Բիզնես

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 380.00+0.00
EUR BUY - 442.00+2.00 EUR SELL - 446.50+2.00
OIL:  BRENT - 64.54-1.24 WTI - 59.84-1.55
COMEX:  GOLD - 4953.50+3.37 SILVER - 95.98+4.09
COMEX:  PLATINUM - 2631.50+7.95
LME:  ALUMINIUM - 3115.00+0.24 COPPER - 12810.00+0.44
LME:  NICKEL - 17996.00+2.17 TIN - 51417.00+4.06
LME:  LEAD - 2022.00-0.32 ZINC - 3175.50+0.08
FOREX:  USD/JPY - 158.61+0.14 EUR/GBP - 1.1744+0.49
FOREX:  EUR/USD - 1.1744+0.49 GBP/USD - 1.3488+0.45
STOCKS RUS:  RTSI - 1146.77+1.85
STOCKS US: DOW JONES - 49384.01+0.63 NASDAQ - 23436.02+0.91
STOCKS US: S&P 500 - 6913.35+0.55
STOCKS JAPAN:  NIKKEI - 53846.87+0.29 TOPIX - 3629.70+0.37
STOCKS CHINA:  HANG SENG - 26749.51+0.45 SSEC - 4136.16+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10150.05+0.12 CAC40 - 8148.89+0.99
STOCKS EUR:  DAX - 24856.47+1.20
23/01/2026  CBA:  USD - 379.07-0.01 GBP - 512.73+3.02
23/01/2026  CBA:  EURO - 444.84+1.58
23/01/2026  CBA:  GOLD - 58890-421 SILVER - 1138.1-18
Czechoslovak Group-ի ղեկավարը դարձել է պաշտպանական ոլորտի աշխարհի ամենահարուստ գործարարը
23/01/2026 18:26
Կիսվել

Czechoslovak Group-ի ղեկավարը դարձել է պաշտպանական ոլորտի աշխարհի ամենահարուստ գործարարը

Չեխ գործարար Միխալ Շտրնադի կարողությունը հասել է 37 մլրդ դոլարի՝ իրեն պատկանող պաշտպանական ընկերության՝ Czechoslovak Group (CSG) բաժնետոմսերի բորսայական տեղաբաշխումից հետո։

Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ այժմ 33-ամյա գործարարը հանդիսանում է պաշտպանական ոլորտի ամենահարուստ գործարարն աշխարհում և զբաղեցնում է երրորդ տեղը՝ մոլորակի մինչև 40 տարեկան ամենահարուստ մարդկանց ցանկում։ Նա զիջում է Walmart Inc.-ի սեփականատերերի ընտանիքից Լուկաս Ուոլթոնին (49 մլրդ դոլար) և Red Bull-ի հիմնադրի որդի Մարկ Մատեշիցին (38.4 մլրդ դոլար)։

Շտրնադը Czechoslovak Group-ը ժառանգել է իր հորից։ Նա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն է դարձել 21 տարեկանում, իսկ հինգ տարի անց՝ ընկերության սեփականատեր։

Ուրբաթ օրը CSG-ն իրականացրել է բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում Euronext Amsterdam բորսայում՝ 3.8 մլրդ եվրոյի չափով։ Ընկերությունը գնահատվել է 25 մլրդ եվրո։ Առևտրի ընթացքում ընկերության բաժնետոմսերի աճը հասել է մինչև 32%։

CSG-ն ընդգրկված է Եվրոպայի առաջատար արտադրողների շարքում՝ ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի համար հրետանային զինամթերքի արտադրության ոլորտում, ինչպես նաև համաշխարհային առաջատարների թվում՝ կարճափող զենքի փոքր տրամաչափի զինամթերքի արտադրության մեջ՝ անցյալ տարի ամերիկյան Kinetic Group ընկերությունը 2.2 մլրդ դոլարով ձեռք բերելուց հետո։ Բացի այդ, CSG-ն արագորեն ընդլայնում է ծանր ռազմական տեխնիկայի արտադրության և արդիականացման ստորաբաժանումը՝ ներառյալ հրետանին, զրահապատ տեխնիկան և բեռնատարները։ Ընկերության աշխատակազմը կազմում է շուրջ 14 հազար մարդ։

2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին CSG-ի հասույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 82%-ով և կազմել 4.8 մլրդ եվրո։

23/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.07
-0.01
Եվրո (EUR)
444.84
+1.58
Ռուբլի (RUR)
4.9884
-0.0002
Լարի (GEL)
140.8
-0.02
58890
-421
Արծաթ
1138.1
-18