Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ «4090 Բարեգործական» հիմնադրամն ամփոփել է գործունեությունը
29/01/2026 20:40
Կիսվել

ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ «4090 Բարեգործական» հիմնադրամն ամփոփել է գործունեությունը

172 շահառու և ավելի քան 100 նախագիծ․ «4090 Բարեգործական» հիմնադրամն ամփոփում է գործունեության 5-ամյակը՝ «Պատմություն և ջազ» խորագրի ներքո անցկացվող միջոցառմամբ, որի շրջանակում  ծրագրի շահառուներն անձամբ պատմեցին իրենց պատմությունը՝ պատերազմական դժնդակ իրականությունից մինչև լուսավոր տեսլական:

«Այս տարիներ ընթացքում ունենք շուրջ 200 շահառու, 70 շրջանավարտ, որոնք արդեն իրենք են թևակոխել կյանքի նոր փուլ և իրենք են ստացողից աջակցող դարձել», – ասում է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը:

Այն, որ հիմնադրամը մեծ փոփոխություն է բերել շահառուների կյանք, տղաները փաստում են սեփական փորձով: Պատերազմի մասնակից տղաները վստահեցնում են՝ անտրտունջ աշխատանքով հնարավոր է լուծել ցանկացած խնդիր՝ ի հակադրություն հիասթափության, իսկ իրական փոփոխությունը սկսվում է կրթությունից: Այս համոզմունքով ի սկզբանե հիմնադրամի բոլոր նախաձեռնություններին աջակցել է Արարատբանկը, այս մեկն էլ բացառություն չէ: Ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորը ևս Արարատբանկն է, որը մշտապես կանգնած է 4-օրյա, 44-օրյա պատերազմներին և դրանց հաջորդած պատերազմական գործողություններին մասնակից հիմնադրամի շահառուների կողքին։

«ԱրարատԲանկն ընդամենը փորձում է իր համեստ մասնակցությամբ լինել նման նախագծերի կողքին: Հույս ունենք՝ մեր շահառուների միջոցով ավելի ամուր ու ավելի արժեքավոր հասարակություն ունենալ», – ասում է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը:

Հիմնադրամի շահառու տղաները երեկոյի ընթացքում պատմում էին իրենց հետ կատարվածն ու կիսվում պլաններով. մեկն արդեն հիմնել է իր գինեգործարանը, մեկը մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն առավել խորացնելու նպատակ ունի, մեկը գիրք է գրել, մեկն էլ հենց բեմից բացեց իր կյանքի նոր էջը:

Ամեն պատմություն իր երաժշտությունն ունի: Երեկոյի համերգային հատվածում հանդես եկան Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանի գլխավորությամբ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի և Մաշա Մնջոյանի կատարումներով։ Իսկ վերջում բեմ բարձրացող տղաները և նրանց հաջողության պատմությունները 4090 բարեգործական հիմնադրամի և ԱրարատԲանկի արդյունավետ և չափելի համագործակցության վառ ապացույցն են:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72