Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
Volkswagen-ը նախատեսում է մեծացնել Չինաստանում արտադրվող ավտոմեքենաների արտահանումը
30/01/2026 17:34
Կիսվել

Volkswagen-ը նախատեսում է մեծացնել Չինաստանում արտադրվող ավտոմեքենաների արտահանումը

Volkswagen AG-ը նախատեսում է ընդլայնել Չինաստանում արտադրվող ավտոմեքենաների արտահանումը՝ երկրի ավտոմոբիլային շուկայում ընթացող գների պատերազմի ֆոնին: Այս մասին հայտարարել է VW-ի գլխավոր գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումեն:

Ավտոարտադրողն արդեն սկսել է Չինաստանից ավտոմեքենաների մատակարարումները Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի երկրներ։ Բլյումեի խոսքով՝ ընկերությունը նաև ծրագրում է ՉԺՀ-ում արտադրվող նոր մոդելները մատակարարել Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրներ։

«Չինաստանում մշակված տեխնոլոգիաներն ու արտադրանքը մեզ համար բացում են նոր արտահանման հնարավորություններ այն տարածաշրջաններում, որոնք նախկինում Եվրոպայից գործնականում չէինք կարող սպասարկել: Սա Volkswagen խմբի համար նոր ռազմավարական լծակ է», – նշել է նա։

Ռեգո Ինշուրանս

VW-ը վերակազմակերպում է իր գործունեությունը Չինաստանում՝ տեղական արտադրողների նկատմամբ մրցունակությունը բարձրացնելու նպատակով, որոնք առաջատար դիրքեր են զբաղեցնում էլեկտրամոբիլների սեգմենտում։

Գերմանական ընկերությունը կրճատել է արտադրական ծախսերը՝ հետազոտությունների և մշակումների մի մասը տեղափոխելով ՉԺՀ և ծրագրային ապահովման մշակման ոլորտում համագործակցելով չինական Xpeng Inc. ընկերության հետ։

VW-ն նախատեսում է այս տարի Չինաստանում ներկայացնել 20 նոր էլեկտրիֆիկացված ավտոմեքենա՝ հույս ունենալով, որ դա կօգնի կանգնեցնել վաճառքների նվազումը երկրում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87