Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Disney-ի եռամսյակային զուտ շահույթը նվազել է՝ եկամուտների աճի պայմաններում
04/02/2026 18:11
Կիսվել

Disney-ի եռամսյակային զուտ շահույթը նվազել է՝ եկամուտների աճի պայմաններում

Առաջին ֆինանսական եռամսյակում աշխարհի խոշորագույն ժամանցային և մեդիա ընկերության՝ Walt Disney Co.-ի զուտ շահույթը նվազել է 4%-ով, իսկ եկամուտներն ավելացել են 5%-ով, ընդ որում՝ ճշգրտված շահույթն ու հասույթը գերազանցել են շուկայի կանխատեսումները։

Դեկտեմբերի 27-ին ավարտված եռամսյակում Disney-ի զուտ շահույթը կազմել է 2.48 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 2.55 մլրդ դոլարի դիմաց։ Մեկ բաժնետոմսի հաշվով շահույթը նվազել է՝ 1.34 դոլարից մինչև 1.40 դոլար։

Միանգամյա գործոնները չհաշված շահույթը կազմել է 1.63 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց, ինչը բարձր է FactSet-ի կողմից հարցված վերլուծաբանների միջին կանխատեսումից (1.56 դոլար)։

Disney-ի եռամսյակային եկամուտներն աճել են 5%-ով՝ հասնելով 26 մլրդ դոլարի, և նույնպես գերազանցել են փորձագետների կոնսենսուս-կանխատեսումը (25.6 մլրդ դոլար)։

Ընկերության ամենախոշոր ստորաբաժանման՝ մեդիա և ժամանցային ակտիվները միավորող բլոկի եկամուտն աճել է 7%-ով՝ մինչև 11.61 մլրդ դոլար։ Սթրիմինգային ծառայությունների հասույթը բարձրացել է 11%-ով, մինչդեռ գովազդային եկամուտները նվազել են 6%-ով։

Թեմատիկ պարկերը և զբոսաշրջային նավերը կառավարող, ինչպես նաև սպառողական ապրանքների և վիդեոխաղերի արտադրությամբ զբաղվող ստորաբաժանման եկամուտը նախորդ ֆինանսական տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 6%-ով՝ մինչև 10 մլրդ դոլար, իսկ սպորտային մեդիայի սեգմենտում ցուցանիշն ավելացել է 1%-ով՝ հասնելով 4.91 մլրդ դոլարի։

Disney-ի կանխատեսմամբ՝ ընթացիկ ֆինանսական տարում նրա ճշգրտված շահույթը կաճի ավելի քան 10%-ով։ Ընկերությունը նաև նախատեսում է սեփական բաժնետոմսերի հետգնում 7 մլրդ դոլարի չափով։

Վերջին 12 ամիսների ընթացքում Disney-ի կապիտալիզացիան նվազել է 1.1%-ով։

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6