Apple-ը Mac Mini-ի արտադրության մի մասը Ասիայից կտեղափոխի ԱՄՆ
Apple Inc.-ը Mac Mini համակարգիչների արտադրության մի մասը Ասիայից կտեղափոխի ԱՄՆ: Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ին ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Սաբիհ Խանը։
Նրա խոսքով՝ հավաքումը կսկսվի Foxconn-ի գործարանում, որը գտնվում է Հյուսթոնի մերձակայքում՝ Տեխաս նահանգում։ Foxconn-ն այստեղ արդեն հավաքում է սերվերներ, որոնք օգտագործվում են արհեստական բանականության տեխնոլոգիաների աշխատանքն ապահովելու համար։
Consumer Intelligence Research Partners-ի տվյալներով՝ Mini մոդելի բաժինն աշխարհում Mac համակարգիչների վաճառքից ստացվող հասույթի մեջ կազմում է 5%-ից պակաս։
2025 թվականին Apple-ը խոստացել էր առաջիկա չորս տարվա ընթացքում ներդնել 600 միլիարդ դոլար՝ արտադրական հզորությունները Միացյալ Նահանգներ վերադարձնելու նպատակով։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

