Apple-ը գրանցել է եռամսյակային շահույթի անկում
Ամերիկյան Apple ընկերությունն ամփոփել է 2013 ֆինանսական տարվա 4-րդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ներկայացված տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 28-ին, ընկերության զուտ շահույթը կազմել է 7,5 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշի համեմատ կրճատվելով շուրջ 8,5%-ով: Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային հասույթը կազմել է 37,5 մլրդ ԱՄՆ դոլար:
Հաշվետու եռամսյակում համաշխարհային շուկայում Apple-ը վաճառել է 33,8 մլն iPhone, 14,1 մլն iPad և 4,6 Mac համակարգիչ: