Ինեկոբանկը մեկնարկել է համագործակցություն ANELIK դրամական փոխանցումների համակարգի հետ
Ինեկոբանկի դրամական փոխանցումների ցանկը համալրվել է ևս մեկ համակարգով. բանկը մեկնարկել է համագործակցություն ANELIK դրամական փոխանցումների համակարգի հետ:
Ինեկոբանկի «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ANELIK համակարգով փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով՝ ակնթարթային արագությամբ, ընդ որում՝ փոխանցումը հնարավոր է իրականացնել անմիջապես ստացողի բանկային կամ քարտային հաշվին: Փոխանցումը հնարավոր է ստանալ նաև առանց բանկ այցելելու՝ Ինեկոբանկում բացված քարտային հաշվեհամարին՝ Ինեկոտրանսֆեր ծառայության միջոցով:
ANELIK համակարգն ունի 63 000 գործող սպասարկման կետ աշխարհի 90 երկրում: Ներկայումս համակարգը հաջողությամբ գործունեություն է ծավալում Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։