Honda-ն վատթարացրել է ֆինանսական տարվա կանխատեսումները
Ճապոնական ավտոարտադրող Honda-ն, վատթարացրել է ընթացիկ ֆինանսական տարվա հիմնական ֆինանսական ցուցանիշների կանխատեսումները և այժմ սպասում է 270-570 մլրդ իենի (մոտ 1.7-3.6 մլրդ դոլար) գործառնական վնասի, մինչդեռ նախկինում կանխատեսվում էր մինչև 550 մլրդ իենի շահույթ։
Նոր կանխատեսման համաձայն՝ ընկերության տարեկան զուտ վնասը կարող է կազմել 420-690 մլրդ իեն։ Նախորդ կանխատեսմամբ սպասվում էր մինչև 300 մլրդ իենի շահույթ։
Honda Motor Co.-ն կարող է գրանցել մինչև 2.5 տրիլիոն իենի (մոտ 15.7 մլրդ դոլար) դուրսգրում՝ կապված էլեկտրական ավտոմեքենաների հատվածում ռազմավարության վերանայման հետ։ Մասնավորապես, ընկերությունը կդադարեցնի էլեկտրամոբիլների երեք մոդելի մշակումը Հյուսիսային Ամերիկայում։
Բացի այդ, ընկերության վրա բացասաբար են ազդել ԱՄՆ-ում ներմուծման մաքսատուրքերը և վաճառքների կրճատումը Չինաստանում։
Տարեսկզբից ի վեր՝ Honda-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է 5.7%-ով, մինչդեռ ճապոնական ֆոնդային ինդեքսը՝ Nikkei 225-ն աճել է 8.2%-ով։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

