Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Իդրամ և IDBank. Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում
25/03/2026 19:01
Կիսվել

Իդրամ և IDBank. Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում

IDBank-ը և Իդրամը շարունակում են իրենց սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում նպաստել ֆինանսական գրագիտության բարձրացմանը երեխաների, ուսանողների և մեծահասակների շրջանում։

Այս անգամ IDBank-ը և Իդրամը անցկացրին եռօրյա դասընթաց Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ՝ ներկայացնելով ֆինանսական մտածողության հիմունքները։

Եռօրյա դասընթացներին մասնակցեցին շուրջ 150 ուսանողներ։ IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը և Կորպորատիվ բիզնես գործընթացների և թիմի զարգացման ղեկավար Հայկ Մուրադյանը ինչպես տեսական, այնպես էլ գործնական օրինակներով և նյութերով ներկայացրին ֆինանսական գրագիտության կարևոր սկզբունքները, զեղծարարություններից պաշտպանվելու հիմնական մեթոդները և վարքագծային տնտեսագիտության ոլորտը։

Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ համալսարանում ֆինանսական գրագիտության դասընթացի առաջին փորձը առավել քան հաջողված էր․ «Ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք երեք օր անցկացնել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ և տեսնել նրանց մեծ հետաքրքրվածությունն ու ոգևորությունը թեմայի շուրջ։ Վստահաբար կարող ենք նշել, որ սա մեր առաջին, բայց ոչ վերջին համագործակցությունը կլինի ինչպես Մայր բուհի, այնպես էլ այլ համալսարանների հետ», – նշեց Տաթևիկ Վարդևանյանը։

«Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը մեծ ուշադրություն է դարձնում ուսումնական գործընթացում ուսանողներին պրակտիկ հմտությունների փոխանցմանը, և այս համատեքստում առաջնահերթ ենք համարում նաև բիզնեսի հետ մեր կապի ամրապնդումը։ Շատ ենք կարևորում նաև IDBank-ի և Իդրամի հետ մեր կայուն և երկարատև համագործակցությունը» – ասաց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը։

IDBank-ը և Իդրամը կարևորում են կրթական նախաձեռնությունները և շարունակում են իրականացնել արշավներ, որոնք միտված են ֆինանսապես գիտակից հասարակության ձևավորմանը։

«Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» արշավը շարունակվում է։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52