Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2300 ձիաուժ հզորությամբ ընտանեկան հիպերքար․ Koenigsegg Gemera-ն վերջապես դարձել է սերիական
01/04/2026 17:15
Կիսվել

2300 ձիաուժ հզորությամբ ընտանեկան հիպերքար․ Koenigsegg Gemera-ն վերջապես դարձել է սերիական

Քրիստիան ֆոն Քյոնիգսեգը կրկին ապացուցեց, որ ֆիզիկայի և առողջ բանականության օրենքները պարզապես առաջարկություններ են, որոնք կարելի է անտեսել, եթե ունես բավարար ինժեներական հանճար։ Շվեդական բրենդը պաշտոնապես հայտարարել է Koenigsegg Gemera-ի սերիական արտադրության մեկնարկի մասին։ Սա հենց այն ավտոմեքենան է, որի մասին խոսվում էր դեռ 2020 թվականին, սակայն կոնցեպտից մինչև կոնվեյեր հասնելու ճանապարհը եղել է բարդ և արմատական տեխնիկական վերափոխումներով լի։

Սկզբնական պլանի համաձայն՝ Gemera-ն պետք է ստանար երկլիտրանոց երեք գլանով Tiny Friendly Giant շարժիչը։ Սակայն, ինչպես հաճախ է լինում թանկարժեք «խաղալիքների» աշխարհում, հաճախորդներն ակնարկեցին, որ երեք գլանը մի քիչ «ոչ պատշաճ» է ավելի քան 1 700 000 դոլար արժողությամբ մեքենայի համար։ Արդյունքում ինժեներները գրեթե անհնարինն արեցին․ նրանք շարժիչի խցիկում տեղավորեցին Jesko մոդելի 5.0 լիտրանոց երկտուրբո V8 շարժիչը՝ այն համակցելով Dark Matter էլեկտրաշարժիչի հետ։

Արդյունքը տպավորիչ է նույնիսկ նրանց համար, ովքեր սովոր են Bugatti-ի թվերին․ համակարգի ընդհանուր հզորությունը կազմում է 2300 ձիաուժ, իսկ ոլորող մոմենտը հասնում է 2750 Ն·մ-ի։ Այդ ամբողջ հզորությունը փոխանցվում է բոլոր չորս անիվներին՝ յուրահատուկ 9-աստիճան Light Speed Tourbillon (LST) փոխանցման տուփի միջոցով։ Սա թույլ է տալիս, որ Gemera-ն լինի ոչ միայն աներևակայելի արագ ուղիղ հատվածներում, այլ նաև կառավարելի՝ չնայած չորստեղանոց ավտոմեքենայի կարգավիճակին։

Ռեգո Ինշուրանս

Սերիական տարբերակը որոշ չափով տարբերվում է նրանից, ինչ տեսել էինք ռենդերներում վեց տարի առաջ։ Ապագայապաշտական տեսախցիկների փոխարեն, որոնք պետք է փոխարինեին հայելիներին, հայտնվել են դասական «ականջներ»՝ սերտիֆիկացման պահանջներն ավելի ուժեղ գտնվեցին, քան դիզայնը։ Սակայն Ghost Package աերոդինամիկ փաթեթը մեքենային տալիս է ագրեսիվ տեսք:

Հետաքրքիր է, որ չնայած խելահեղ բնութագրերին, Top Gear-ը և այլ մասնագիտացված պարբերականներ Gemera-ն անվանում են աշխարհում առաջին «Mega-GT»-ն։ Սրահում իսկապես կարող են հարմարավետ տեղավորվել չորս մեծահասակ, որոնցից յուրաքանչյուրի համար նախատեսված են բաժակակալներ և լիարժեք տեղ՝ ուղեբեռի համար։

Gemera-ի հավաքումը կազմակերպվել է նոր Gripen Atelier արտադրամասում։ Զուգահեռաբար այնտեղ հավաքվում է նաև հոբելյանական CC850 մոդելը։ Ընկերությունը նախատեսում է թողարկել Gemera-ի ընդամենը 300 օրինակ:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52