08/11/2013 10:09
Առաջին առևտրային շրջանը Twitter-ն ամփոփել է արժեթղթերի գնի 73,5% աճով
Երեկ՝ նոյեմբերի 7-ին, Twitter միկրոբլոգային ծառայության արժեթղթերն իրենց «դեբյուտային»՝ առաջին առևտրային շրջանի արդյունքներով գրանցել են գնի 73,5% աճ: Նյու Յորքի ֆոնդային բորսայում Twitter-ի արժեթղթերով առաջին գործարքները կնքվել են մեկ արժեթղթի դիմաց 45,10 ԱՄՆ դոլար գնով:
Նշենք, որ արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) ժամանակ սահմանվել էր առավել ցածր գին՝ 26 ԱՄՆ դոլար մեկ արժեթղթի դիմաց: IPO-ի շրջանակներում Twitter-ը տեղաբաշխել է 70 մլն արժեթուղթ:
Twitter-ը գործարկվել է 2006 թվականին: Ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ Twitter-ի ակտիվ օգտատերերի թիվը կազմել է 218 մլն մարդ:
2012 թվականի արդյունքներով ընկերության հասույթը կազմել է 317 մլն ԱՄՆ դոլար: Տարվա արդյունքներով ընկերությունը կրել է 80 մլն ԱՄՆ դոլարի վնաս:
13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
Արծաթ
705.06
+4.01
10:50 14/10/26
10:30 14/10/26
