Բիզնես

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Citroën․ բրենդի ամենատպավորիչ ավտոմեքենաները
07/04/2026 17:51
Կիսվել

Citroën․ բրենդի ամենատպավորիչ ավտոմեքենաները

1919 թվականին հիմնադրվելուց ի վեր Citroën-ը ոչ միայն ավտոմեքենաներ է ստեղծում, այլ վերաիմաստավորում է դրանք։ Կրկնակի շևրոնով նշանավորված այս բրենդը համարձակության, նորարարության և անթերի ոճի խորհրդանիշ է։ Նրա պատմության մեջ կան մոդելներ, որոնք փոխեցին ոչ միայն ավտոարդյունաբերությունը, այլ նաև պատկերացումն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի արվեստը անիվների վրա։

Traction Avant (1934)

Աշխարհի առաջին սերիական առջևաքարշ ավտոմեքենան՝ Traction Avant-ը, դարձավ ինժեներական մտքի և դիզայնի հաղթանակ։

DS 19 (1955)

1955 թվականի Փարիզի ավտոսրահում ընդամենը տասը րոպե պահանջվեց, որպեսզի վաճառվեն DS 19-ի բոլոր 743 օրինակները։ Հանրությունը նման բան դեռ չէր տեսել․ «կախված» տանիքով թափք, թաքնված հետևի անիվներ և լուսարձակներ, որոնք նման էին այլմոլորակայինի աչքերի։

SM (1970)

1968 թվականին վերահսկողություն ստանալով Maserati-ի նկատմամբ՝ Citroën-ը որոշեց ստեղծել մեքենա, որը կհամատեղեր իտալական շքեղ ոճը և ֆրանսիական տեխնոլոգիականությունը։ Արդյունքում ստեղծվեց SM-ը, որը դարձավ կոլեկցիոներների պաշտամունքային մոդել՝ չնայած վաճառքի համեստ ցուցանիշների:

 

CX (1974)

Եթե DS-ը քանդակ էր, ապա CX-ը մետաղի մեջ մարմնավորված գծանկար էր։ Սեպաձև պրոֆիլը, թեք դիմապակին և դռների խորշված բռնակները այն դարձնում էին իր ժամանակի ամենահոսուն սեդաններից մեկը։ Այսօր այս մոդելը  զարմանալիորեն ժամանակակից է թվում․ բավական է նայել Tesla Model S-ին, որպեսզի նկատեք ընդհանուր գծեր։

Ռեգո Ինշուրանս

2CV (1948)

Ինչպե՞ս «անիվների վրա հովանոցից» ստեղծել ոճի սիմվոլ։ Պատասխանը տվեց Citroën 2CV-ը, որը շրջեց գեղեցկության ընկալումը։ Ստեղծված լինելով որպես «ֆերմերների համար հովանոցի տակ գտնվող չորս անիվ», այն գրավեց աշխարհը մինիմալիզմով՝ ծալվող տանիք, հանվող նստատեղեր և «ժպտացող» ռադիատորի ճաղավանդակով դիմահատված։

C6 (2005)

21-րդ դարի առաջին Citroën ֆլագմանը՝ C6-ը, հարգանքի տուրք էր DS-ին և CX-ին։ Ուշադրություն դարձրեք ներս կորացող հետևի ապակուն և տանիքի քրոմապատ աղեղին, որը հղում է Traction Avant-ին։ Բայց ամենակարևորը բնավորությունն է․ C6-ը չի վախենում էքսցենտրիկ լինել։ Մեքենան կոմերցիոն հիթ չդարձավ, սակայն հենց C6-ն ապացուցեց, որ Citroën-ը կարող է ստեղծել ոճային ավտոմեքենաներ, որոնք նման չեն գերմանական կամ ճապոնական մրցակիցներին։

DS3 (2010)

DS շարքի հայտնվելով՝ Citroën-ը վերադարձավ համարձակ դիզայնին։ Citroën DS3-ը՝ այս շարքի առաջին մոդելը, քաղաքային հեչբեք է՝ բնավորությամբ։ Երկգույն թափքը, «լողացող» տանիքը և հայելիների վրա փոխվող կպչուն դեկորները այն վերածեցին ինքնարտահայտման հարթակի։ Բայց գլխավոր առանձնահատկությունը ռադիատորի ճաղավանդակն է՝ կազմված քրոմապատ շևրոններից՝ երեկոյան զգեստին փակցված կրծքազարդի նման։ DS3-ը չէր ամաչում նորաձև լինել։ Սա մեքենա է նրանց համար, ովքեր հավատում են, որ ոճը սկսվում է մանրուքներից։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58