Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Netflix-ն առաջին եռամսյակում գրեթե կրկնապատկել է զուտ շահույթը
17/04/2026 14:36
Կիսվել

Netflix-ն առաջին եռամսյակում գրեթե կրկնապատկել է զուտ շահույթը

Ամերիկյան Netflix Inc.-ի՝ բաժանորդագրությամբ գործող հոսքային վիդեոսերվիսների աշխարհի խոշորագույն ընկերության զուտ շահույթը 2026 թվականի առաջին եռամսյակում գրեթե կրկնապատկել է միանվագ եկամտի շնորհիվ, իսկ հասույթը աճել է 16%-ով։

Երկու ցուցանիշներն էլ գերազանցել են շուկայի սպասումները, սակայն Netflix-ի երկրորդ եռամսյակի կանխատեսումը հիասթափեցրել է ներդրողներին։

Ընկերությունը նաև հայտարարել է, որ դրա համահիմնադիր Ռիդ Հասթինգսը մտադիր է հրաժարվել տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից։ Նա նաև չի վերընտրվի խորհրդի կազմում՝ այդ պաշտոնում իր լիազորությունների ավարտից հետո, որը նախատեսված է հունիսին։

Netflix-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ հունվար-մարտ ամիսներին զուտ շահույթը կազմել է 5.28 մլրդ դոլար, կամ 1.23 դոլար` մեկ բաժնետոմսի հաշվով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.89 մլրդ դոլարի (0.68 դոլար` մեկ բաժնետոմսի հաշվով) դիմաց։ Ցուցանիշը ներառում է 2.8 մլրդ դոլարի չափով միանվագ եկամուտ՝ միջոցներ, որոնք ստացվել են Warner Bros. Discovery-ից գործարքի վերաբերյալ համաձայնագրի խզման համար։

Ընկերության գործառնական շահույթn աճել է 18%-ով՝ հասնելով 3.96 մլրդ դոլարի։ Եռամսյակային հասույթը բարձրացել է մինչև 12.25 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 10.54 մլրդ դոլարի դիմաց։

FactSet-ի հարցման շրջանակում վերլուծաբանները միջինում կանխատեսել էին, որ Netflix-ի զուտ շահույթը կկազմի 0.76 դոլար` մեկ բաժնետոմսի հաշվով, իսկ հասույթը՝ 12.18 մլրդ դոլար։

Ցուցանիշների աճին նպաստել են բաժանորդների թվի ավելացումը, գների բարձրացումը, ինչպես նաև գովազդային հասույթի աճը։

Netflix-ի կանխատեսման համաձայն՝ երկրորդ եռամսյակում զուտ շահույթը կկազմի 3.33 մլրդ դոլար, կամ 0.78 դոլար` մեկ բաժնետոմսի հաշվով, իսկ հասույթը՝ 12.57 մլրդ դոլար։ Մասնագետները միջինում սպասում են 0.84 դոլար` մեկ բաժնետոմսի հաշվով և 12.64 մլրդ դոլար հասույթի ցուցանիշներ։

Ընկերությունը պահպանել է տարեկան հասույթի կանխատեսումը՝ 50.7-51.7 մլրդ դոլարի մակարդակում։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52