Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Իլոն Մասկը կարող է Tesla-ից ստանալ 158 մլրդ դոլարի վճարում՝ 2025 թվականի համար
07/05/2026 15:08
Կիսվել

Իլոն Մասկը կարող է Tesla-ից ստանալ 158 մլրդ դոլարի վճարում՝ 2025 թվականի համար

Իլոն Մասկը կարող է Tesla-ից ստանալ 158 մլրդ դոլարի վճարում՝ 2025 թվականի համար: Այս մասին հաղորդում է The Times-ը։ Tesla-ում ընդգծել են, որ նշված գումարը կարող է էապես տարբերվել իրական վճարումներից։ Թերթը նշել է, որ պարգևատրումը կախված է Մասկի կողմից նպատակային ցուցանիշների կատարումից և ընկերության բաժնետոմսերի արժեքից։ 2025 թվականի նոյեմբերին Tesla-ի բաժնետերերը հաստատել են միլիարդատիրոջ վճարումների ծրագիր՝ ընդհանուր 1 տրլն դոլարի չափով։

Իլոն Մասկը կարող է ստանալ 158 մլրդ դոլար 2025 թվականի համար՝ Tesla-ի հետ փոխհատուցման համաձայնագրի շրջանակում: Այս մասին գրում է The Times-ը՝ հղում անելով ընկերության փաստաթղթերին։ Թերթը նշել է, որ այդ գումարն առաջին պատկերացումն է տալիս այն հնարավոր տարեկան պարգևատրության մասին, որը Մասկը կարող է ստանալ էլեկտրամեքենաների արտադրողից, որը հաստատել է նրա համար նախատեսված 1 տրլն դոլարի վճարային փաթեթը։ Tesla-ում ընդգծել են, որ նշված գումարը կարող է զգալիորեն տարբերվել իրական վճարումներից։

Ռեգո Ինշուրանս

The Times-ը հավելել է, որ վերջնական գումարը կախված է ընկերության բաժնետոմսերի շուկայական գնից, օպցիոնների իրականացման գնից, ինչպես նաև ձեռնարկատիրոջ կողմից նպատակային ցուցանիշների ձեռքբերումից։ Այսպես՝ որպեսզի ստանա առնվազն առաջին տրանշը իր 1 տրլն դոլարի փաթեթից, Մասկը պետք է հասցնի Tesla-ի շուկայական կապիտալիզացիան մինչև 2 տրլն դոլար, ինչպես նաև կատարի շահույթի և գործառնական գործունեության ցուցանիշները։ Թերթը նշել է, որ 2025 թվականին այդ նպատակներից ոչ մեկը չի իրականացվել, իսկ ներկայում ընկերությունը գնահատվում է մոտ 1.2 տրլն դոլար։

2025 թվականի նոյեմբերին Tesla-ի բաժնետերերը 75% ձայներով հաստատել են Մասկին 1 տրլն դոլար վճարելու ծրագիրը։ Այն բաղկացած է բաժնետոմսերով 12 տրանշից, որոնք կտրամադրվեն այն դեպքում, եթե Tesla-ն հաջորդ տասնամյակում հասնի որոշակի արդյունքների։ Սա նաև Մասկին կտա ընկերությունում ավելի մեծ քվեարկության իրավունք։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08