Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 371.00+1.00
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 436.00+0.00
OIL:  BRENT - 100.25-0.91 WTI - 95.42-0.32
COMEX:  GOLD - 4720.40+0.06 SILVER - 80.40+0.88
COMEX:  PLATINUM - 2059.30-0.17
LME:  ALUMINIUM - 3503.00-0.55 COPPER - 13573.00+1.35
LME:  NICKEL - 18892.00-1.60 TIN - 53877.00+0.13
LME:  LEAD - 1975.00-0.13 ZINC - 3430.00+0.91
FOREX:  USD/JPY - 156.65-0.09 EUR/GBP - 1.1784+0.47
FOREX:  EUR/USD - 1.1784+0.47 GBP/USD - 1.3632+0.57
STOCKS RUS:  RTSI - 1101.49-0.24
STOCKS US: DOW JONES - 49609.16+0.02 NASDAQ - 26247.08+1.71
STOCKS US: S&P 500 - 7398.93+0.84
STOCKS JAPAN:  NIKKEI - 62417.88-0.47 TOPIX - 3840.93+0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 26406.84+0.05 SSEC - 4225.02+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10233.07-0.43 CAC40 - 8112.57-1.09
STOCKS EUR:  DAX - 24338.63-1.32
11/05/2026  CBA:  USD - 368.96-0.05 GBP - 501.42-0.58
11/05/2026  CBA:  EURO - 434.23+0.09
11/05/2026  CBA:  GOLD - 56244-31 SILVER - 956.58+3.43
Լոս Անջելեսի ամենահարուստ մարդը՝ միլիոնատեր դարձած հավաքարարուհու պատմությամբ, մահից հետո ընտանիքին թողել է պարտքեր
11/05/2026 17:56
Կիսվել

Լոս Անջելեսի ամենահարուստ մարդը՝ միլիոնատեր դարձած հավաքարարուհու պատմությամբ, մահից հետո ընտանիքին թողել է պարտքեր

Ամերիկացի ձեռնարկատեր Գարի Ուիննիկը, որը հիմնադրել էր Global Crossing ընկերությունը, Լոս Անջելեսի ամենահարուստ մարդն էր, մինչև չկորցրեց իր բազմամիլիարդանոց կարողությունը։ Արդյունքում նա մահից հետո ընտանիքին թողել է պարտքեր, և հարազատները կարող են զրկվել գույքից: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

1990-ականներին՝ ինտերնետային ընկերությունների բումի ֆոնին, Global Crossing-ը դարձել էր աշխարհի ամենաարագ աճող հեռահաղորդակցական ընկերություններից մեկը։ Բիզնեսը հիմնված էր այն գաղափարի վրա, որ տվյալների փոխանցման աճը կպահանջի ստորջրյա մալուխների գլոբալ ցանց, և դրանց սեփականատերերը կվերահսկեն թվային հաղորդակցության ապագան։

Ուիննիկի մասին հայտնի է, որ նա դարձել էր ԱՄՆ-ում ամենաթանկ տան սեփականատերը։

«Նա այնքան հարուստ է, որ նրա տնային աշխատակցուհին, ում նա նվիրել էր այն ընկերության բաժնետոմսերը, որը հենց ինքն էր ստեղծել, այժմ ինքն էլ միլիոնատեր է», – նշել էին լրատվամիջոցները 1999 թվականին։

Սակայն արդեն 2000-ականների սկզբին ընկերությունը սկսեց խրվել պարտքերի մեջ․ հեռահաղորդակցական հզորությունների նկատմամբ մեծ պահանջարկի կանխատեսումները չարդարացան, իսկ դոտքոմների փլուզումը Global Crossing-ին զրկեց հիմնական հաճախորդներից։ 2002 թվականին ներկայացվել է սնանկության դիմում։

Միևնույն ժամանակ Ուիննիկի ընտանիքի կյանքը չփոխվեց․ նրանք շարունակեցին ապրել Բել-Էյրում գտնվող Casa Encantada առանձնատանը, նրանց սեփականությունը մնացին Մալիբուի տունը, Նյու Յորքում Sherry-Netherland հյուրանոցում գտնվող բնակարանը, ինչպես նաև արվեստի հավաքածու՝ ներառյալ Էդվարդ Հոփերի և Սայ Թվոմբլիի աշխատանքները։ Գործարարը շարունակում էր բարեգործությանը նվիրաբերել տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Նրա մահից հետո պարզ դարձավ, որ ակտիվների զգալի մասը գրավադրված էր խոշոր վարկերի դիմաց։ 2020 թվականին վարկերի ապահովագրության միջոցներ են դարձել Casa Encantada-ն, Մալիբուի տունը, արվեստի գործերը և ընտանիքի ոսկերչական զարդերը, իսկ հետագայում պարտքն աճել է մինչև 155 մլն դոլար։

Ձեռնարկատիրոջ այրին՝ Քարեն Ուիննիկը հայտարարել է, որ տեղյակ չի եղել իր ընտանիքի ֆինանսական վիճակից։ Նա դատարանին հայտնել է, որ ամուսինը թաքցրել է պարտքերի իրական ծավալը և նախկին կենսամակարդակը պահպանելու համար վարկեր վերցնելու անհրաժեշտությունը։

11/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.96
-0.05
Եվրո (EUR)
434.23
+0.09
Ռուբլի (RUR)
4.9961
+0.0489
Լարի (GEL)
137.67
+0.18
56244
-31
Արծաթ
956.58
+3.43