Էրիկ Թրամփ. «Trump Tower Tbilisi»-ն շուտով կդառնա տեսարժան վայր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդի և Trump Organization-ի փոխնախագահ Էրիկ Թրամփը սոցիալական ցանցում հրապարակել է «Trump Tower Tbilisi» նախագծի պատկերն ու հայտարարել, որ շենքը, որը կդառնա Թրամփի կազմակերպության առաջին նախագիծը տարածաշրջանում, շուտով կվերածվի տեսարժան վայրի։
«Ես մեծ ոգևորությամբ կիսվում եմ ձեզ հետ Trump Tower Tbilisi-ի պաշտոնական վիզուալացված պատկերով։ Իր շահավետ դիրքի շնորհիվ՝ Թբիլիսիի կենտրոնում, այս աշտարակը շուտով կդառնա տեսարժան վայր և Վրաստանի ամենաբարձր շենքը։ Սա մեր առաջին նախագիծն է այս տարածաշրջանում, և մենք անհամբեր սպասում ենք դրա իրականացմանը», – գրել է Էրիկ Թրամփը X հարթակում։
Հիշեցնենք, որ ապրիլին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թբիլիսիում Trump Organization-ը և նրա գործընկեր ընկերությունները նախատեսում են կառուցել Trump Tower, որը կդառնա Վրաստանի մայրաքաղաքի ամենաբարձր շենքը։
