Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
AUDI E7X: հսկայական քրոսովեր՝ կոմպակտ Q3-ի գնով
12/05/2026 17:34
Կիսվել

AUDI E7X: հսկայական քրոսովեր՝ կոմպակտ Q3-ի գնով

Մինչ եվրոպացի և ամերիկացի գնորդներն աստիճանաբար հարմարվում են այն մտքին, որ պատշաճ պրեմիում դասի էլեկտրամեքենայի համար պետք է վճարել գրեթե փոքր երկրի տարեկան բյուջեի չափով, չինական շուկան շարունակում է իր աննախադեպ առատաձեռնությունների շքերթը։ Նոր էլեկտրական քրոսովերը՝ AUDI E7X-ը ստացել է պաշտոնական գներ, որոնք ստիպում են կրկին մտածել գլոբալ գնագոյացման արդարության մասին։ Մոդելը, որը չափերով գերազանցում է Audi Q7-ին, սկսվում է այն գնից, որը ԱՄՆ-ում փոքր-ինչ բարձր է բազային Audi Q3-ի արժեքից։

Կարևոր է հասկանալ, որ AUDI E7X-ը նոր ենթաբրենդի արտադրանք է, որը ստեղծվել է չինական հսկա SAIC-ի հետ համագործակցությամբ։

Բազային Pioneer տարբերակի գինը՝ 289 900 յուան կամ մոտ 42 600 դոլար է։ Այդ գումարի դիմաց գնորդը ստանում է հետևի քարշակ, 402 ձիաուժ հզորություն, 0-100 կմ/ժ արագացում՝ 5.82 վայրկյանում և 100 կՎտ·ժ մարտկոց։ Սակայն գլխավոր առանձնահատկությունը 900-վոլտանոց ճարտարապետությունն է, որը թույլ է տալիս լիցքավորել հսկայական մարտկոցը այնքան արագ, որ հազիվ կհասցնեք սուրճ խմել։

Նրանց համար, ովքեր չեն խնայում հարմարավետության համար, առաջարկվում է Pioneer Pro տարբերակը՝ 319 800 յուան (մոտ 47 000 դոլար) արժեքով։ Տեխնիկապես սա նույն հետևի քարշակն է, բայց արդեն օդաճնշական կախոցով, որը պետք է մեղմի չինական ճանապարհների անհարթությունները։

Եթե առաջնայինը հեռահարությունն է, կա նաև 109 կՎտ·ժ մարտկոցով տարբերակը՝ 349 800 յուան (51 400 դոլար) արժեքով։

Ռեգո Ինշուրանս

Լիաքարշակ տարբերակների թոփ մոդելը զարգացնում է մինչև 670 ձիաուժ և 0–100 կմ/ժ արագանում է 3.9 վայրկյանում։ Սա սպորտային մեքենաների մակարդակ է՝ ընտանեկան քրոսովերի կորպուսում։

Ամենահզոր տարբերակի գինը՝ առավելագույն 109 կՎտ·ժ մարտկոցով, կազմում է 379 800 յուան (55 800 դոլար)։

ԱՄՆ-ում կոմպակտ Audi Q3-ը սկսվում է մոտ 43 700 դոլարից, իսկ չափերով ավելի փոքր Audi Q6 e-tron-ը՝ 64 500 դոլարից։ Այսինքն՝ Չինաստանում գնորդն ավելի քիչ գումարով ստանում է ավելի մեծ, ավելի հզոր և տեխնոլոգիապես առաջադեմ մեքենա։

AUDI-ի ռազմավարությունը Չինաստանում ավելի շատ հիշեցնում է ոչ թե պարզապես մրցակցություն, այլ փորձ՝ ակտիվորեն դուրս մղել մրցակիցներին պրեմիում հատվածից։

Միևնույն ժամանակ, Audi-ից բացի նաև այլ չինական արտադրողներ են ուժեղացնում դիրքերը՝ առաջարկելով ավելի հզոր շարժիչներ և առաջադեմ ավտոպիլոտային համակարգեր։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58