Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 394.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
Stellantis-ը և Dongfeng-ը Չինաստանում կարտադրեն Peugeot և Jeep ավտոմեքենաներ
15/05/2026 17:58
Կիսվել

Stellantis-ը և Dongfeng-ը Չինաստանում կարտադրեն Peugeot և Jeep ավտոմեքենաներ

Ֆրանս-իտալական Stellantis-ը և չինական Dongfeng-ը ստորագրել են համաձայնագիր՝ Չինաստանում Peugeot և Jeep մակնիշների ավտոմեքենաների արտադրության վերաբերյալ: Այս մասին ասվում է ընկերությունների համատեղ հաղորդագրության մեջ։

Այս մեքենաները կվաճառվեն ինչպես Չինաստանի շուկայում, այնպես էլ կմատակարարվեն այլ երկրներ։ Ներդրումների ընդհանուր ծավալը կգերազանցի 8 մլրդ յուանը (1 մլրդ եվրո), որոնցից, ինչպես ակնկալվում է, Stellantis-ը կներդնի շուրջ 130 մլն եվրո։

Dongfeng Peugeot Citroen Automobile Co. (DPCA) համատեղ ձեռնարկությունը նախատեսում է 2027 թվականին Ուհան քաղաքի գործարանում սկսել Peugeot-ի երկու նոր մոդելի արտադրություն։ Նոր էներգիայի աղբյուրներով աշխատող այս ավտոմեքենաները կստեղծվեն Peugeot-ի կողմից այս տարի Պեկինի ավտոսրահում ներկայացված կոնցեպտ-քարերի նորագույն դիզայնի հիման վրա։

Ռեգո Ինշուրանս

Նաև նախատեսվում է, որ Ուհանի գործարանում հաջորդ տարի կսկսվի նոր էներգիայի աղբյուրներով աշխատող Jeep-ի երկու ամենագնացի արտադրությունը։

«Stellantis-ը և Dongfeng-ը նաև ստորագրել են ոչ պարտավորեցնող ռազմավարական փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով՝ օգտագործելով երկու կողմերի մասշտաբը, փորձը և գիտահետազոտական հնարավորությունները ոլորտում», – նշվում է մամուլի հաղորդագրությունում։

Stellantis-ի՝ ավելի քան 30 երկրում տեղակայված գործարաններում արտադրվում են 14 ապրանքանիշի ավտոմեքենաներ, այդ թվում՝ Alfa Romeo, Chrysler, Citroen, Dodge, Jeep, Maserati, Peugeot, Ram և Vauxhall։

Dongfeng-ը Չինաստանի երեք առաջատար պետական ավտոարտադրողներից մեկն է։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02