Բիզնես

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 72.51-0.78 WTI - 70.41+0.24
COMEX:  GOLD - 3962.50-2.51 SILVER - 57.28-3.18
COMEX:  PLATINUM - 1573.70-3.40
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.15+0.27 EUR/GBP - 1.1397+0.14
FOREX:  EUR/USD - 1.1397+0.14 GBP/USD - 1.323+0.22
STOCKS RUS:  RTSI - 952.03+1.89
STOCKS US: DOW JONES - 52182.74+0.59 NASDAQ - 25820.14+2.07
STOCKS US: S&P 500 - 7440.43+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 70062.32+0.86 TOPIX - 3994.76+0.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22881.02-0.63 SSEC - 4094.40+0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10484.22-0.23 CAC40 - 8367.33-0.21
STOCKS EUR:  DAX - 24626.89-0.18
30/06/2026  CBA:  USD - 367.89-0.17 GBP - 486.87+0.11
30/06/2026  CBA:  EURO - 419.47-0.34
30/06/2026  CBA:  GOLD - 47625-561 SILVER - 682.53-8.3
Նոր Honda HR-V 2028-ը կդառնա ավելի սպորտային քրոսովեր
10/06/2026 14:33
Կիսվել

Նոր Honda HR-V 2028-ը կդառնա ավելի սպորտային քրոսովեր

Նախնական տվյալների համաձայն՝ 2028 թվականի նոր Honda HR-V-ի գինը կարող է աճել մոտ 150-200 հազար իենով՝ շնորհիվ այն տեխնոլոգիաների, որոնք նախկինում կիրառվել էին Honda Prelude սեդանում։ Արդյունքում ապագա HR-V-ն խոստանում է դառնալ ավելի սպորտային քրոսովեր։

Ճապոնական շուկայում մոդելի դեբյուտը նախատեսվում է 2027-ի վերջին կամ 2028 թվականի սկզբին։ Ավտոմեքենան կստանա հերթական պլանային թարմացումը, ուստի դիզայնում արմատական փոփոխություններ չեն սպասվում։ Ավելի խոշոր փոփոխություններ նախատեսվում են հաջորդ տասնամյակի սկզբին, երբ կներկայացվի HR-V-ի նոր սերունդը։

Աղբյուրի տեղեկություններով՝ քրոսովերի երկարությունը կավելանա 15 մմ-ով, իսկ անվային բազան՝ 30 մմ-ով։ Սա թույլ կտա առաջարկել ավելի ընդարձակ և հարմարավետ սրահ։

Ռեգո Ինշուրանս

Երկրորդ կարևոր փոփոխությունը կլինի 1.5-լիտրանոց մթնոլորտային շարժիչի հիման վրա ստեղծված հիբրիդային համակարգի ներդրումը։ HR-V-ն կհրաժարվի միայն ներքին այրման շարժիչով տարբերակներից։ Հիբրիդային համակարգի բենզինային շարժիչի հզորությունը կկազմի 106 ձիաուժ, իսկ էլեկտրաշարժիչինը՝ 131 ձիաուժ։

Բացի այդ, Honda-ն ապագա HR-V-ում կկիրառի Honda S+ Shift համակարգը, որն առաջին անգամ օգտագործվել էր Prelude-ում։ Այն նմանակում է ավտոմատ փոխանցման տուփի աստիճանային փոխանցումների աշխատանքը՝ վարորդին փոխանցումների մեխանիկական փոխարկման զգացողություն հաղորդելով։

Հավելյալ ազդեցության համար աուդիոհամակարգը բարձրախոսների միջոցով կարտադրի շարժիչի ավելի հզոր ձայն։ Ընկերությունը նաև կթարմացնի մուլտիմեդիա համակարգը՝ ավելացնելով նոր և օգտակար գործառույթներ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

30/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.89
-0.17
Եվրո (EUR)
419.47
-0.34
Ռուբլի (RUR)
4.706
-0.0255
Լարի (GEL)
139.07
-0.01
47625
-561
Արծաթ
682.53
-8.3