Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Իսպանիայում մեկնարկում է «Ֆորմուլա-1»-ի յոթերորդ փուլը
12/06/2026 17:48
Կիսվել

Իսպանիայում մեկնարկում է «Ֆորմուլա-1»-ի յոթերորդ փուլը

2026 թվականի «Ֆորմուլա-1» ավտոարշավների աշխարհի առաջնության յոթերորդ փուլի՝ Բարսելոնա-Կատալունիայի Գրան պրիի ծրագիրն այսօր մեկնարկել է։

Առաջնությունն ընթացում է «Մերսեդեսի» ներկայացուցիչ Կիմի Անտոնելիի բացարձակ գերազանցությամբ։ 19-ամյա իտալացին հաղթել է վերջին հինգ մրցարշավներում և անհատական հաշվարկում արդեն 66 միավորով առաջ է իր ամենամոտ մրցակցից՝ «Ֆերարիի» բրիտանացի վարորդ Լյուիս Հեմիլթոնից։

Յոթակի աշխարհի չեմպիոնից ընդամենը 2 միավորով հետ է մնում նրա հայրենակիցը և Անտոնելիի թիմակիցը «Մերսեդեսում»՝ Ջորջ Ռասելը, որը վերջին երկու փուլերում չի կարողացել միավորներ վաստակել։ Միևնույն ժամանակ նա հաղթել էր մրցաշրջանի առաջին մրցավազքում, և շատերը նրան համարում էին տիտղոսի գլխավոր հավակնորդը։

Ռեգո Ինշուրանս

Բարսելոնան անընդմեջ ընդունում է աշխարհի առաջնության փուլերը 1991 թվականից։ Մինչև ընթացիկ մրցաշրջանը մրցավազքն անցկացվում էր Իսպանիայի Գրան պրիի կարգավիճակով, սակայն այժմ այդ կարգավիճակը փոխանցվել է Մադրիդի քաղաքային ավտոդրոմին, որը մրցումը կհյուրընկալի սեպտեմբերին։ «Բարսելոնա-Կատալունիա» ավտոդրոմը կառուցվել է Լուի Պերես-Սալայի նախագծով, որը փորձել է համատեղել եվրոպական լավագույն ավտոմրցուղիների գաղափարները։ Մրցուղին ներառում է 16 շրջադարձ՝ 7 ձախ և 9 աջ։ 1047 մետր երկարությամբ մեկնարկային ուղիղ հատվածը հանդիսանում է մրցուղու ամենաերկար արագընթաց հատվածը։

Բարսելոնայում հաղթանակների քանակով ռեկորդակիրներն են աշխարհի յոթակի չեմպիոններ Միխայել Շումախերը և Լյուիս Հեմիլթոնը, որոնց հաշվին կա 6-ական հաղթանակ։ Գործող ավտոմրցարշավորդներից այստեղ հաղթել են նաև նիդերլանդացի Մաքս Ֆերստապենը (2016, 2022, 2023, 2024), իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն (2006, 2013) և ավստրալացի Օսկար Պիաստրին (2025)։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41