Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ավստրալիայի ամենահարուստ կինը ավելի քան 1 միլիարդ դոլարի SpaceX-ի բաժնետոմսեր է գնել
15/06/2026 16:25
Կիսվել

Ավստրալիայի ամենահարուստ կինը ավելի քան 1 միլիարդ դոլարի SpaceX-ի բաժնետոմսեր է գնել

Ավստրալիայի ամենահարուստ մարդը՝ Ջինա Ռայնհարթը, իր Hancock Prospecting ընկերության միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ բաժնեմաս է գնել Իլոն Մասկի ամերիկյան SpaceX ընկերությունում, գրում է The Wall Street Journal-ը։

Ներդրման փաստը Ռայնհարթը բացահայտել է էլեկտրոնային նամակում, իսկ բաժնեմասի չափը պարբերականին հայտնել է աղբյուրը։

Նամակում նշվում է, որ ներդրումը արտացոլում է Hancock-ի վստահությունը Մասկի նկատմամբ, ինչպես նաև Արևմուտքի կողմից տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում հետագա ներդրումների անհրաժեշտությունը։ Սա ընկերության ամենախոշոր ներդրումն է երկաթի հանքաքարի ոլորտից դուրս։

«Մենք SpaceX-ը համարում ենք հազվագյուտ ձեռնարկություն․ այն կառավարվում է իսկապես բացառիկ անձի կողմից, տեխնիկապես աչքի է ընկնում բարձր մակարդակով և գործում է առանցքային նշանակություն ունեցող ու երկարաժամկետ ներուժ ունեցող ոլորտներում», — նշել է Ռայնհարթը։

Նրա խոսքով՝ SpaceX-ը աշխարհում միակ ընկերությունն է, որը մշակում է տիեզերքի, կապի և AI-ի համար ինտեգրված ծրագրային-ապարատային համալիր։ «Նրանց աշխատանքը դեռ տասնամյակներ շարունակ ձևավորելու է ոլորտների, տնտեսությունների և հնարավորությունների ապագան», — հայտարարել է Ռայնհարթը։

Hancock-ի գլխավոր գործադիր տնօրեն Գարի Կորտեն WSJ-ին ասել է, որ ավստրալական ընկերությունը հետաքրքրված է SpaceX-ի հետ համագործակցությամբ և տեսնում է իր ռեսուրսները Hancock-ի՝ կարևորագույն հանքային հումքի ոլորտում իրականացվող զգալի ներդրումների հետ փոխշահավետ համադրելու հնարավորություն՝ առաջադեմ տեխնոլոգիաների համար անհրաժեշտ նյութերի և ենթակառուցվածքների պահանջարկի աճի ֆոնին։ Միևնույն ժամանակ, Hancock-ը չի պատրաստվում ներդրումներ կատարել այլ տիեզերական ընկերություններում, հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։

SpaceX-ը անցած շաբաթ անցկացրել է ռեկորդային՝ 75 միլիարդ դոլարի IPO՝ 1,77 տրիլիոն դոլար ընդհանուր գնահատմամբ։ Առևտրի առաջին օրը ընկերության բաժնետոմսերը թանկացել են 19%-ով։

Forbes-ի տվյալներով՝ Ռայնհարթի կարողությունը կազմում է մոտ 25 միլիարդ դոլար:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52