BYD-ը մշակել է տեխնոլոգիա, որը կարող է հայտնաբերել ավտոմեքենայի տակ գտնվող կենդանիներին
Չինական ավտոարտադրող BYD-ը արտոնագրել է նոր համակարգ, որը կարող է հայտնաբերել կենդանիներին ավտոմեքենայի տակ։ Այդ մասին հայտնում է ITHome պարբերականը։ Միևնույն ժամանակ, ընկերությունը դեռ չի հայտարարել տեխնոլոգիան սերիական մոդելներում կիրառման մասին։
Համակարգի աշխատանքի սկզբունքը հիմնված է ավտոմեքենայի տակի տարածության վերլուծության վրա։ Սկզբում էլեկտրոնային համակարգը ստեղծում է մակերեսի հղման քարտեզ, որից հետո արհեստական բանականությունը համեմատում է այն նոր տվյալների հետ և հայտնաբերում փոփոխությունները։
Այնուհետև համակարգը որոշում է, թե ինչ կա մեքենայի տակ՝ կենդանի, աղբ, ճանապարհածածկի անհարթություն կամ այլ օտար առարկա։ Եթե ալգորիթմը ճանաչում է կենդանի էակի առկայությունը, վարորդը կստանա նախազգուշացում։
Ենթադրվում է, որ այս տեխնոլոգիան կօգնի խուսափել կենդանիներին վրաերթի ենթարկելու դեպքերից երթևեկությունը սկսելուց առաջ, հատկապես բակերում և ավտոկայանատեղիներում, որտեղ մեքենաների տակ հաճախ թաքնվում են կատուներ և շներ։
Բացի այդ, այս մշակումը կարող է պահանջված լինել էլեկտրամոբիլների և հիբրիդային մեքենաների համար նախատեսված անլար լիցքավորման համակարգերի տարածման պայմաններում։ Նման սարքավորումները տեսականորեն կարող են վտանգ ներկայացնել կենդանիների համար, ուստի մեքենայի տակի վերահսկումը թույլ կտա բարձրացնել անվտանգության մակարդակը։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

