Քննարկվել են Հայաստանում HERMITAGE բրենդի զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ֆրանսահայ պարֆյումեր, գործարար Ֆրենսիս Կուրկջյանի հետ:
Ֆրենսիս Կուրկջյանը ֆրանսիական օծանելիքի միության ընկերակցության անդամ է և Ֆրանսիայի օծանելիքի լավագույն տարատեսակների ստեղծողներից մեկը, ով Հայաստանում հիմնել է HERMITAGE խանութ-սրահների ցանցը, որտեղ վաճառվում են հանրաճանաչ օծանելիքներ և այլ պարֆյումերային ապրանքներ:
Նախարարությունից տեղեկանցում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում նոր ապրանքանիշի ընդլայնման և զարգացմանն առնչվող հարցեր: Նախարարը հույս է հայտնել, որ հայտնի պարֆյումերը կմասնակցի Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող համահայկական ծրագրերին ու միջոցառումներին: