Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Volkswagen-ը կարող է վաճառել Lamborghini և Ducati բրենդները
02/07/2026 13:03
Կիսվել

Volkswagen-ը կարող է վաճառել Lamborghini և Ducati բրենդները

Գերմանական ավտոհսկա Volkswagen-ն սկսել է ավելի հաճախ հայտնվել իր ամենաթանկ ակտիվների հնարավոր վաճառքի մասին լուրերի կենտրոնում։ Ինչպես գրում է Carscoops-ը, ընկերության վրա աճող ֆինանսական ճնշումն այս սցենարը դարձնում է ավելի հավանական։

Ամերիկյան պարբերականի մեկնաբանի կարծիքով՝ եթե Lamborghini-ն և Ducati-ն վաճառքի հանվեն, դրանք մեծ հետաքրքրություն կառաջացնեն ներդրողների շրջանում։ Միևնույն ժամանակ, վերլուծաբանները կասկածում են, որ Volkswagen-ը կհամաձայնի հրաժարվել իր շահութաբեր պրեմիում բրենդներից՝ նույնիսկ դրանցից ազատվելու վերաբերյալ աճող պահանջների պայմաններում։

Սակայն, ինչպես հայտնում են Carscoops-ի աղբյուրները, Lamborghini-ի և Ducati-ի վաճառքի հարցը դեռևս հանված չէ օրակարգից։

Ռեգո Ինշուրանս

«Նոր տեղեկությունները վկայում են, որ գերմանական հսկան կրկին գնահատում է, թե արդյոք Lamborghini-ի կամ Ducati-ի նման արժեքավոր բրենդների վաճառքը կարող է օգնել ֆինանսավորել ընկերության վերականգնման ծախսատար գործընթացը», – նշում է հոդվածի հեղինակը։

Financial Times-ի տվյալներով՝ քննարկումներն ակտիվացել են այն բանից հետո, երբ Volkswagen կոնցեռնը հաջողությամբ վաճառել է Everllence ընկերության վերահսկիչ բաժնեմասը, որը զբաղվում է նավային շարժիչների արտադրությամբ։ Գործարքը բերել է սպասվածից զգալիորեն ավելի մեծ եկամուտ, սակայն հաղորդվում է, որ ստացված միջոցները կարող են արագ ծախսվել լայնածավալ վերակազմավորման և նոր մոդելների մշակման ու արտադրության ներդրումների վրա։

Volkswagen Group-ի ղեկավարությունն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունները։ Սակայն, ինչպես եզրափակում է հոդվածի հեղինակը, նման քննարկումների փաստն ինքնին վկայում է այն լուրջ ճնշման մասին, որի ներքո հայտնվել է Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41