Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Mercedes-Benz-ը երկրորդ եռամսյակում կրճատել է ավտոմեքենաների վաճառքը 8%-ով
08/07/2026 17:05
Կիսվել

Mercedes-Benz-ը երկրորդ եռամսյակում կրճատել է ավտոմեքենաների վաճառքը 8%-ով

Գերմանական ավտոարտադրող Mercedes-Benz AG-ը 2026 թվականի երկրորդ եռամսյակում վաճառել է 417.8 հազար մարդատար ավտոմեքենա, ինչը 8%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այս մասին հայտնել է ընկերությունը։

Միևնույն ժամանակ էլեկտրական ավտոմեքենաների վաճառքն աճել է 51%-ով՝ հասնելով 52.9 հազար միավորի։

Եվրոպայում (Եվրամիության երկրներ, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա և Նորվեգիա) վաճառքներն աճել են 4%-ով՝ կազմելով 166.4 հազար ավտոմեքենա։ Դրանցից Գերմանիայում վաճառվել է 56 հազար ավտոմեքենա, ինչը 6%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։

Հյուսիսային Ամերիկայում վաճառվել է 91.3 հազար ավտոմեքենա՝ 13% աճով։ Այդ ցուցանիշից 81.9 հազարը բաժին է ընկել ԱՄՆ-ին, որտեղ վաճառքներն աճել են 10%-ով։

Ի տարբերություն այդ շուկաների՝ Ասիայում Mercedes-Benz-ի վաճառքները նվազել են 27%-ով՝ հասնելով 138.3 հազար ավտոմեքենայի։ Ամենամեծ անկումը գրանցվել է Չինաստանում, որտեղ վաճառվել է 98.6 հազար մեքենա, ինչը 30%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։

Մյուս տարածաշրջաններում վաճառքները կրճատվել են 10%-ով՝ կազմելով 21.7 հազար ավտոմեքենա։

Ռեգո Ինշուրանս

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի առաջին կիսամյակում Mercedes-Benz-ը վաճառել է 837.2 հազար մարդատար ավտոմեքենա, ինչը 7%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Միաժամանակ էլեկտրական ավտոմեքենաների վաճառքն աճել է 28%-ով՝ հասնելով 97.1 հազար միավորի։

Ընկերության Mercedes-Benz Vans ստորաբաժանումը, որն արտադրում է ֆուրգոններ, երկրորդ եռամսյակում վաճառել է 94.1 հազար մեքենա, ինչը 1%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Դրանցից 10.1 հազարը եղել են էլեկտրական շարժիչով, իսկ այդ սեգմենտի վաճառքներն աճել են 46%-ով։

Առաջին կիսամյակում Mercedes-Benz Vans-ը վաճառել է 174.3 հազար ֆուրգոն, ինչը 1%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Էլեկտրական ֆուրգոնների վաճառքը կազմել է 16.2 հազար միավոր՝ գրանցելով 39% աճ։

2026 թվականի սկզբից ի վեր՝ Mercedes-Benz-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է ավելի քան 26%-ով՝ հասնելով 44.3 միլիարդ եվրոյի, մինչդեռ գերմանական DAX ֆոնդային ինդեքսը նույն ժամանակահատվածում աճել է մի փոքր ավելի քան 1%-ով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58