Mercedes-AMG-ն ներկայացրել է նոր սեդանի առաջին լուսանկարը
Mercedes-ը հետաքրքրություն է առաջացրել բրենդի երկրպագուների շրջանում՝ սոցիալական ցանցերում հրապարակելով իր նոր մոդելի առաջին լուսանկարը։
Թեև լուսանկարը մգեցված է, արդեն հնարավոր է որոշ եզրակացություններ անել նորույթի վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, այն լինելու է նոր սերնդի CLA սեդանի «լիցքավորված» (AMG) տարբերակը, սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչ ուժային համակարգով է այն համալրվելու։ Մոդելի պաշտոնական շնորհանդեսը սպասվում է մոտ ժամանակում։
Մշուշոտ լուսանկարում երևում են նոր անվահեծեր՝ ցածր պրոֆիլով անվադողերով, կարմիր արգելակային տրամաչափիչներով և թափքի մգեցված դեկորատիվ տարրերով։ Փորձագետների կարծիքով՝ սեդանը կստանա նաև նոր աերոդինամիկական փաթեթ և ավելի սպորտային ձևավորում սրահում։
CarScoops-ի տվյալներով՝ ավտոմեքենան կահավորվելու է բրիտանական Yasa ընկերության արտադրության երեք էլեկտրաշարժիչներով, որը մտնում է Mercedes-Benz-ի կազմի մեջ։ Այս ուժային համակարգը կզարգացնի ավելի քան 500 ձիաուժ, ինչը նոր մոդելը կդարձնի շուկայում ամենահզոր էլեկտրական սեդաններից մեկը։
Համեմատության համար նշվում է, որ ներկայում CLA 350 4Matic էլեկտրական մոդելի ամենահզոր տարբերակը համալրված է երկու էլեկտրաշարժիչներից բաղկացած 354 ձիաուժ հզորությամբ համակարգով և 0-100 կմ/ժ արագանում է մոտ 5 վայրկյանում։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

