Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 88.26+3.74 WTI - 82.49+3.29
COMEX:  GOLD - 4012.70+0.57 SILVER - 56.04+1.06
COMEX:  PLATINUM - 1612.50-0.01
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.36-0.01 EUR/GBP - 1.1439+0.03
FOREX:  EUR/USD - 1.1439+0.03 GBP/USD - 1.3453-0.06
STOCKS RUS:  RTSI - 786.94-3.26
STOCKS US: DOW JONES - 52146.42-0.77 NASDAQ - 25520.24-1.40
STOCKS US: S&P 500 - 7457.69-1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12+0.00 TOPIX - 3919.21+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25143.05+2.36 SSEC - 3796.28+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 10600.37+0.27 CAC40 - 8338.81-0.47
STOCKS EUR:  DAX - 24830.98-0.34
20/07/2026  CBA:  USD - 365.93-0.92 GBP - 492.91+0.12
20/07/2026  CBA:  EURO - 418.37-0.87
20/07/2026  CBA:  GOLD - 47005-97 SILVER - 650.48-15.91
ԱՄՆ իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել առաջադեմ արհեստական բանականության մոդելների հասանելիությունը
20/07/2026 16:45
Կիսվել

ԱՄՆ իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել առաջադեմ արհեստական բանականության մոդելների հասանելիությունը

ԱՄՆ նախագահի վարչակազմը սկսել է վերահսկել առաջադեմ արհեստական բանականության (AI) մոդելների հասանելիությունը՝ այդ ոլորտում որոշումների ընդունման լիազորությունները մասամբ փոխանցելով տեխնոլոգիական ընկերություններից կառավարությանը, հաղորդում է CNBC-ն։

Ավելի վաղ տեխնոլոգիաների հասանելիություն տրամադրելու վերաբերյալ որոշումները կայացնում էին հենց մշակողները, այդ թվում՝ Anthropic-ը և OpenAI-ը։ Սակայն այժմ կառավարությունը պահանջում է իր հետ համաձայնեցնել գործընկերների ցանկերը, իսկ անցած ամիս ազգային անվտանգության նկատառումներով նույնիսկ արգելափակել էր Claude Mythos 5 և Fable 5 մոդելների թողարկումը։ Սպիտակ տան ներկայացուցիչների խոսքով՝ փորձարկումները կամավոր բնույթ են կրում, և վարչակազմը «շարունակում է համագործակցել Ամերիկայի բոլոր առաջատար AI լաբորատորիաների հետ՝ այս տեխնոլոգիայի անվտանգությունն ամրապնդելու համար՝ չխոչընդոտելով նորարարությանը»։

IDram

Միևնույն ժամանակ շուկայում մրցակցությունն ուժեղանում է. չինական Moonshot AI ստարտափը ներկայացրել է Kimi K3 մոդելը, որը որոշ փորձարկումների արդյունքներով գերազանցել է ամերիկյան համարժեքներին։

2026 թվականի հունիսին ստորագրվել էր գործադիր հրամանագիր, որով ընկերություններին կոչ էր արվում կամավոր հիմունքներով կառավարությանը տրամադրել վաղաժամ հասանելիություն իրենց նեյրոցանցերին։ Այս շաբաթ իշխանությունները մասնավոր հատվածի հետ համատեղ գործարկել են Gold Eagle ծրագիրը՝ կիբերանվտանգության խոցելիությունների որոնման նպատակով։

Աղբյուրների փոխանցմամբ՝ նոր միջոցառումները հարցականի տակ են դնում կորպորատիվ նախաձեռնությունների, այդ թվում՝ Project Glasswing-ի և Daybreak-ի ապագան, քանի որ դրանց իրականացումն այսուհետ կպահանջի իշխանությունների հստակ հավանությունը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

20/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.93
-0.92
Եվրո (EUR)
418.37
-0.87
Ռուբլի (RUR)
4.6651
+0.0002
Լարի (GEL)
139.2
-0.23
47005
-97
Արծաթ
650.48
-15.91