Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 412.00-1.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 100.67+4.74 WTI - 91.94+4.08
COMEX:  GOLD - 4046.60-1.78 SILVER - 57.80-3.70
COMEX:  PLATINUM - 1592.00-4.30
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.79+0.46 EUR/GBP - 1.1378-0.43
FOREX:  EUR/USD - 1.1378-0.43 GBP/USD - 1.3312-0.57
STOCKS RUS:  RTSI - 861.82+0.50
STOCKS US: DOW JONES - 51711.65-0.97 NASDAQ - 25137.69-2.15
STOCKS US: S&P 500 - 7408.30-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66422.60+0.46 TOPIX - 4053.88+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25210.81+1.28 SSEC - 3876.78+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10639.17-0.73 CAC40 - 8299.09-1.64
STOCKS EUR:  DAX - 24763.12-1.56
23/07/2026  CBA:  USD - 365.95-0.94 GBP - 489.13-1.44
23/07/2026  CBA:  EURO - 417.29-1.07
23/07/2026  CBA:  GOLD - 48887+1087 SILVER - 698.17+3.52
Geely-ն Իսպանիայում Ford-ի գործարանում էլեկտրամոբիլներ կարտադրի
24/07/2026 11:24
Կիսվել

Geely-ն Իսպանիայում Ford-ի գործարանում էլեկտրամոբիլներ կարտադրի

Ամերիկյան Ford Motor-ը և չինական Geely Automobile-ը ձևավորում են նոր արտադրական գործընկերություն, գրում է The Wall Street Journal-ը։

Ընկերությունները պայմանավորվել են ստեղծել համատեղ ձեռնարկություն, որը եվրոպական շուկայի համար կարտադրի երկու ապրանքանիշերի մարդատար ավտոմեքենաներ։

Geely-ն կկարողանա օգտագործել Իսպանիայի Վալենսիա քաղաքում գտնվող Ford-ի գործարանը՝ երկու էլեկտրական ամենագնացի մոդել արտադրելու համար։

Ռեգո Ինշուրանս

Դրանցից առաջինը հավաքման գծից դուրս կգա 2028 թվականին։ Նույն թվականին այստեղ կսկսվի նաև Ford Bronco ամենագնացի նոր մոդելի արտադրությունը։ Գործարանը կշարունակի արտադրել նաև Ford Kuga քրոսովերները։

Բացի այդ, գործընկերները համատեղ կմշակեն նոր քրոսովեր։

Համատեղ ձեռնարկության գործարկումն ակնկալվում է 2027 թվականի առաջին կիսամյակում։ Ford-ին կպատկանի բաժնեմասերի 66%-ը, իսկ Geely-ին՝ 34%-ը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

23/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.95
-0.94
Եվրո (EUR)
417.29
-1.07
Ռուբլի (RUR)
4.6535
-0.0322
Լարի (GEL)
139.31
-0.28
48887
+1087
Արծաթ
698.17
+3.52