Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
24/07/2026 12:50
Կիսվել

Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ

Mastercard-ը և Yandex Go-ն հայտարարել են Հայաստանում նոր ռազմավարական համագործակցության մասին. ընկերությունները ներկայացնում են մի շարք հատուկ առաջարկներ՝ իրենց օգտատերերի և քարտապանների համար արտոնություններով։ Համադրելով Mastercard-ի անվտանգ վճարային տեխնոլոգիաներն ու Yandex Go-ի առաջատար թվային էկոհամակարգը՝ համագործակցությունը դարձնում է ամենօրյա ուղևորություններն ավելի շահավետ և խրախուսում անկանխիկ վճարումները։

Համագործակցությունն արտացոլում է Mastercard-ի և Yandex Go-ի ընդհանուր նպատակները՝ հետևողականորեն ընդլայնելու օգտատերերին ընձեռվող հնարավորությունները։ Ընկերությունները համատեղ նպաստում են Հայաստանում թվային տնտեսության զարգացմանն ու ժամանակակից վճարային լուծումների լայն կիրառմանը։

Համագործակցության շրջանակում Mastercard-ը և Yandex Go-ն Mastercard քարտապանների համար ներկայացնում են երեք հատուկ առաջարկ։

Հայկական բանկերի կողմից թողարկված Mastercard World Elite, World Black Edition և Business Preferred քարտապանները կարող են ամսական 2 ուղևորություն կատարել 50% զեղչով՝ Yandex Go-ի բոլոր սակագներով, բացառությամբ «Ստարտ» («Էկոնոմ») սակագնի։ Մեկ ուղևորության համար զեղչի առավելագույն չափը 3 000 դրամ է։

Հայկական բանկերի կողմից թողարկված Mastercard World քարտերի (ներառյալ Mastercard Travel) քարտապանները կարող են ամսական 2 ուղևորություն կատարել 30% զեղչով՝ «Կոմֆորտ» և ավելի բարձր սակագներով․ մեկ ուղևորության համար զեղչի առավելագույն չափը 3 000 դրամ է։

Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Mastercard քարտերով վճարելիս օգտատերերը կարող են ամսական 1 ուղևորություն կատարել 5% զեղչով՝ «Բիզնես» սակագնով ուղևորվելիս։ Մեկ ուղևորության համար զեղչի առավելագույն չափը 1 000 դրամ է։

«Yandex Go-ում կարևորում ենք համագործակցությունները, որոնք օգտատերերի համար ստեղծում են լրացուցիչ արժեք։ Mastercard-ի հետ համատեղ առաջարկները ևս մեկ քայլ են այդ ուղղությամբ՝ համադրելով երկու ընկերությունների տեխնոլոգիական հնարավորությունները»,-նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։

«Այսպիսի ռազմավարական համագործակցությունները Mastercard-ին հնարավորություն են տալիս քարտապանների համար արժեք ստեղծել ոչ միայն վճարման պահին, այլև նրանց առօրյայում։ Yandex Go-ի հետ այս համագործակցությունը մեր քարտապաններին տրամադրում է շոշափելի առավելություններ՝ միաժամանակ խրախուսելով անվտանգ և անխափան թվային վճարումների կիրառումը։ Ուրախ ենք այս նախաձեռնությունը ներկայացնել Հայաստանում և շարունակել ընդլայնել նորարարական վճարային լուծումների հասանելիությունը տարածաշրջանում»,-նշել է Mastercard –ի փոխնախագահ, Հայաստանի և Վրաստանի տարածքային ղեկավար Դավիթ Զգուդաձեն։

Առաջարկները գործում են 2026 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ։ Առաջարկներից օգտվելու համար անհրաժեշտ է Yandex Go հավելվածում որպես վճարման եղանակ ընտրել ակցիային մասնակցող Mastercard քարտը և վճարումն իրականացնել անկանխիկ եղանակով։ Մինչև պատվերի հաստատումը հավելվածում կցուցադրվեն տվյալ ուղևորության համար հասանելի առաջարկները։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52