Kia-ն 649 միլիոն դոլար կներդնի Մեքսիկայում էլեկտրամոբիլների արտադրության մեջ
Հարավկորեական Kia ընկերությունը 649 միլիոն դոլար կներդնի Մեքսիկայում։ Այս մասին երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ընկերության մեքսիկական ստորաբաժանման գործադիր տնօրեն Օրասիո Չավեսը։
Բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ Kia-ն արդիականացնելու է Նուևո Լեոն նահանգում գտնվող իր գործարանի արտադրական գիծը և այնտեղ սկսելու է ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենաների արտադրությունը։
Մեքսիկայի էկոնոմիկայի նախարար Մարսելո Էբրարդի խոսքով՝ օգոստոսի 4-ից գործարանում կսկսվի EV3 էլեկտրական քրոսովերների արտադրությունը, որոնք ներկայումս արտադրվում են Հարավային Կորեայում։ Reuters-ը փոխանցում է նախարարի հայտարարությունը։
Շեյնբաումը նշել է, որ արտադրվող մեքենաների զգալի մասը նախատեսված կլինի Մեքսիկայի ներքին շուկայի համար։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

