Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Գերմանիայում աճել է գործունեությունը դադարեցրած ընկերությունների թիվը
19/08/2026 14:05
Կիսվել

Գերմանիայում աճել է գործունեությունը դադարեցրած ընկերությունների թիվը

2025 թվականի արդյունքներով Գերմանիայում գործունեությունը դադարեցրել է գրեթե 190 հազար ընկերություն, ինչը մոտ 10%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Լայբնիցի անվան Եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնի (ZEW) տվյալներով՝ այդ ձեռնարկությունների զգալի մասը փակվել է սեփականատերերի իրավահաջորդներ չունենալու պատճառով։

ZEW-ում նշել են, որ փակված ձեռնարկությունների թվի առավել նկատելի աճը գրանցվել է ռեստորանային և հյուրանոցային ոլորտում, ավտոմոբիլաշինությունում և բժշկական պրակտիկայի ոլորտում։ «Ուշագրավ է, որ փակման դեպքերի միայն յուրաքանչյուր ութերորդն է բացատրվում սնանկությամբ՝ 13%-ը։ Ֆինանսապես կայուն ավելի ու ավելի շատ ընկերություններ կամավոր դադարեցնում են գործունեությունը։ Ձեռնարկությունների փակման դինամիկայի վրա, տնտեսական դժվարություններից բացի, ազդում են նաև որակյալ աշխատուժի պակասը, բարձր ծախսերը և բիզնեսը փոխանցելու համար իրավահաջորդների բացակայությունը»,- ասվում է Creditreform ընկերության հետ համատեղ անցկացված հետազոտությունում։

ZEW-ի աշխատակից Սանդրա Գոտշալքը պարզաբանել է, որ վիճակագրությունը վկայում է Գերմանիայի տնտեսության վրա շարունակվող ճնշման մասին, այդ թվում՝ էներգակիրների բարձր գների պատճառով։ Նրա խոսքով՝ կադրերի պակաս է նկատվում գրեթե բոլոր ոլորտներում, իսկ բնակչության ծերացման հետ կապված ժողովրդագրական միտումները հանգեցնում են նրան, որ ընտանեկան ձեռնարկությունները մնում են առանց իրավահաջորդների։ 2025 թվականին փակված ընտանեկան ընկերությունների ղեկավարների գրեթե մեկ երրորդը 65 տարեկանից բարձր անձինք են եղել, մինչդեռ 2002 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 14%։

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22