Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ռալֆ Յիրիկյան. «2013 թվականը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար հաջող տարի էր»
27/12/2013 15:47
Կիսվել

Ռալֆ Յիրիկյան. «2013 թվականը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար հաջող տարի էր»

2013 թվականը Հայաստանի բջջային կապի և ինտերնետի շուկայի համար հետաքրքիր փոփոխությունների տարի էր: Տարվա ընթացքում շուկայի մասնակիցները հայտարարեցին նոր և համարձակ ծառայությունների գործարկման մասին: Սկսվեցին աշխատանքներ համարների տեղափոխելիության համակարգի (Mobile Number Portability) ներդրման շուրջ: Զարգացում ապրեց բջջային ինտերնետը: Պարզելու համար, թե ինչպիսին էր տարին Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության համար, «Բիզնես 24»-ը զրուցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:

– Պրն. Յիրիկյան, հաշվի առնելով, որ տարին արդեն մոտենում է իր ավարտին՝ ինչպե՞ս կգնահատեք՝ ինչպիսի՞ն էր այն ընկերության համար: Տարվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության հիմնական ոլորտներում (ձայնային ծառայություններ, ինտերնետ հասանելիություն) ի՞նչ զարգացումներ են գրանցվել:

–  2013 թվականն, ընդհանուր առմամբ, ընկերության համար հաջող տարի էր: Ավելի լավն էր, քան 2012, 2011 և 2010 թվականները: Բոլոր ուղղություններով ցուցանիշներն աճել են: Այս տարի ընկերությունն ապահովել է ձայնային և լայնաշետ ինտերնետի բաժանորդների, ինչպես նաև հեռախոսի միջոցով ինտերնետ օգտագործողների թվի աճ: Ձայնային բաժանորդների առումով շուկայական մասնաբաժինն արդեն 60%-ից ավելի է: Ընկերությունն առաջատար է նաև բջջային հեռախոսի միջոցով ինտերնետից օգտվողների ցուցանիշով՝ շուրջ 1 մլն բաժանորդ, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետի օգտագործման ցուցանիշով՝ շուրջ 100 հազար բաժանորդ: Այս տարի աճել են նաև եկամուտները: Վստահ կարող եմ ասել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը եկամուտների ծավալով շուկայի առաջատարն է: Ընդհանուր առմամբ, և՛ կոմերցիոն, և՛ տեխնիկական կատարումներով, ընկերությունը զարգացում է ապրել: 2013 թվականը մարտահրավերներով հագեցած տարի էր, և մենք բոլոր մարտահրավերները հաղթահարել ենք:

– Մոտ մեկ տարի առաջ ընկերությունը գործարկեց ՄոբիԴրամը: Ի՞նչ զարգացումներ է գրանցել համակարգն այս ժամանակահատվածում:

– ՄոբիԴրամը, որը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ֆինանսական թևն է, 2013թ. ընթացքում բավականին զարգացում է ապրել: Արդեն իսկ բավարար քանակությամբ բաժանորդներ օգտվում են ՄոբիԴրամի ծառայություններից: Ընդ որում, պահանջարկ են վայելում ոչ միայն կոմունալ ծառայությունները, այլև դրամական փոխանցումների ծառայությունները: ՄոբիԴրամի միջոցով բաժանորդները դրամական փոխանցումներ են կատարում ոչ միայն հանրապետության ներսում, այլև դեպի արտերկիր և հակառակը՝ արտերկրից Հայաստան: 2014 թվականին սպասվում է ՄոբիԴրամի ավելի արագ տեմպերով զարգացում: Կան մեծ ծրագրեր, որոնք թույլ կտան ընդլայնել մատուցվող ֆինանսական ծառայությունների շրջանակը: Դրա արդյունքում հնարավոր կլինի հասնել այնպիսի մի մակարդակի, որը հնարավորություն կտա ֆինանսական գրեթե բոլոր գործարքները կատարել բջջային հեռախոսի միջոցով:

– Համարների տեղափոխելիության համակարգի (Mobile Number Portability) ներդրումը, որը նախատեսվում էր 2014 թվականի հունվարի 1-ին, տեղափոխվել է մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը: Ձեր կարծիքով՝  ինչ կտա այս համակարգի ներդրումը:

– Մեր գնահատականներով՝ MNP-ն մեծ հոսք չի ներկայացնի: Սկզբնական շրջանում հետաքրքրությունն, իհարկե, մեծ կլինի, քանի որ այն, ինչը նոր է, առաջացնում է մեծ հետաքրքրութուն: Հետագայում հետաքրքրությունն աստիճանաբար կմարի: Ամեն դեպքում, սա լուրջ ծառայություն է, և անկախ ամեն ինչից՝ պետք է լավ պատրաստվել: MNP-ի ներդրմամբ շուկայում սակագների էական փոփոխություն չի սպասվում:

– Ձեր գնահատմամբ՝  առաջիկա տարիներին ինչպե՞ս կընթանա մրցակցությունը Հայաստանի բջջային կապի և ինտերնետի շուկայում:

– Առաջիկա տարիներին մրցակցությունը բոլոր ուղղություններով կսրվի՝ նախ և առաջ պայմանավորված MNP-ի գործարկմամբ: Շուկայի բոլոր մասնակիցները  կներկայացնեն նոր առաջարկներ: Բացի այդ, 2015 թվականին բջջային կապի շուկա մուտք կգործի Ucom-ը, որը կգործի որպես 4-րդ սերնդի օպերատոր, ինչը ևս կնպաստի մրցակցության ակտիվացմանը: Այստեղ կարևոր է, որ մրցակցությունը լինի առողջ հիմքերի վրա: Դա ողջունելի է և կխթանի զարգացումը:

– Ucom-ի մուտքով պայմանավորված՝ ի՞նչ կփոխվի բջջային կապի շուկայում:

– Բջջային կապի շուկան այսօր հագեցած է, մրցակցությունը բավականին թեժ է, և եթե մի օպերատոր աճում է, ապա դա տեղի է ունենում ոչ թե շուկայի, մեկ այլ օպերատորի հաշվին: Չորրորդ օպերատորի մուտքը շուկայում «խցանում» կառաջացնի: Արդյունքում, սակայն, հայ բաժանորդը կշահի: Ucom-ի մուտքը շուկայի մասնակիցներին կստիպի լինել առավել զգոն և շարունակել ներդրումներ իրականացնել:

– ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ընդարձակման և արդիականացման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներն ի՞նչ փուլում են գտնվում:  

– Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջատար է ցանցի կառուցման առումով: Այս տարի ընկերությունն ամբողջովին փոխել և վերազինել է Հայաստանի հյուսիսային 6 մարզում (Արագածոտն, Շիրակ, Կոտայք, Լոռի, Տավուշ, Գերաքունիք) տեղակայված կայանները, ինչպես նաև շարունակել է ցանցն ընդլայնել  մյուս մարզերում և Երևանում: Այսօր մենք ունենք բավականին հզոր ցանց, որը զինված է վերջին նորարարական տեխնոլոգիաներով: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի 4G սերնդի ավելի քան 200 կայան, 2G և 3G սերնդի՝ 1000 կայան:

– Ի՞նչ զարգացում է ապրում այսօր հեռահաղորդակցության շուկայի B2B սեգմենտը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից բիզնեսին առաջարկվող ծառայություններից որո՞նք են առավել պահանջված:

– Այսօր B2B շուկայում կան ընկերություններ, որոնք ունեն ինտերնետ, բջջային և ֆիքսված ծառայությունների, ինչպես նաև հեռուստատեսության հասանելիության ապահովման պահանջարկ, սակայն B2B շուկայում ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասսայական մասնակցություն չունի: Մենք չենք մասնակցում հայտարարվող մրցույթներին կամ հրավերներին: Այս ոլորտում մենք ենք ընտրում բաժանորդներին: Աշխատում ենք այն բաժանորդների հետ, ովքեր, օրինակ, ունեն առողջ վարկային պատմություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար B2B համագործակցության լավ օրինակ է Կենտրոնական բանկը: Համագործակցության ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը Կենտրոնական բանկի Դիլիջանի կենտրոնը կապահովի ծառայությունների մեծ փաթեթով: Մասնավորապես, ինտերնետով, ֆիքսված կապով, հեռուստատեսությամբ:

– ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է նաև բջջային հեռախոսների լայն տեսականի: Ըստ ընկերության տվյալների՝ այսօր ի՞նչ հեռախոսներ են նախընտրում հայ սպառողները:

– Բջջային հեռախոսների օգատագործման մոտեցումը և մտածելակերպը փոխվում են: Զուգահեռաբար՝ փոխվում են նաև հաճախորդների նախասիրությունները և, հետևաբար` առաջարկը: Մի քանի տարի առաջ սմարթֆոնների պահաջարկն այնքան էլ մեծ չէր, իսկ այսօր արդեն հաճախորդները նախընտրում են միայն սմարթֆոններ, որոնք դարձել են կյանքի անբաժանելի մասը: Այսօր բջջային հեռախոսների հայաստանյան շուկայում առկա է տարբեր բյուջեների համար նախատեսված բջջային հեռախոսներ: Դրանց գինը տատանվում է 30 հազարից մինչև 450 հազար դրամի սահմաններում: Այսօր նկատելի է սմարթֆոնների համար նախատեսված ծրագրերի աճ:,Հետևաբար, մեծանում է կախվածությունը: Դա նշանակում է, որ ապագան տվյալների փոխանցման ծառայություններինն  է: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում դա տեսանելի է, և մենք ձգտում ենք ունենալ հզոր ցանց:

– Ինչպիսի՞ն էր 2013 թվականը ֆինանսական ցուցանիշների առումով:

– Վերջնական ֆինանսական ցուցանիշներն ամփոփում ենք ՄՏՍ խմբի հետ: Դրանք կհրապարակվեն 2014 թվականի մարտ ամսին: Մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարին փակել է դրական ֆինանսական ցուցանիշներով:

– Որո՞նք են ընկերության համար 2014 թվականի մարտահրավերները:

–  Ծրագրում ենք 2014 թվականին առնվազն պահպանել ունեցած ձեռքբերումները: Մասնավորապես, պահպանել եկամուտների աճը, շուկայի մասնաբաժինը, գործառնական շահույթը, բաժանորդների քանակը և բոլոր այն ցուցանիշները, որոնք կարևոր են ընկերության գործունեության համար:

– Ընկերությունը 2014 թվականին սոցիալական պատասխանատվության ի՞նչ ծրագրեր է մտադիր իրականացնել:

– Սոցիալական պատասխանատվության ծրագրերը դեռ չեն հաստատվել, բայց ինչպես միշտ՝ առաջնային են լինելու առողջապահության, կրթության, մշակույթի և այլ ոլորտները:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12