Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Volkswagen կոնցեռնը կլուծարի Seat ապրանքանիշը
04/09/2026 19:47
Կիսվել

Volkswagen կոնցեռնը կլուծարի Seat ապրանքանիշը

Volkswagen խմբի ղեկավարությունը մտադիր է լուծարել իսպանական Seat ապրանքանիշը։ Այդ մասին ասվում է կոնցեռնի վերահսկիչ խորհրդի գաղտնի փաստաթղթում, որը հայտնվել է գերմանական WirtschaftsWoche պարբերականի տրամադրության տակ։

«Վերահսկիչ խորհրդի 2026 թվականի սեպտեմբերի ¾-ի հայեցակարգային որոշման մասին հաշվետվություն» վերնագրված փաստաթղթում նշվում է, որ Volkswagen-ը Seat ապրանքանիշի ավտոմեքենաների արտադրությունը կդադարեցնի ոչ ուշ, քան 2029 թվականին։

Seat-ի ճակատագրի վերաբերյալ որոշումը վերջնական է։ Ապրանքանիշն արդեն ներառված չէ խմբի՝ մինչև 2030 թվականը նախատեսված ռազմավարական ծրագրում։ Այս արմատական քայլը բացատրվում է կոնցեռնի հիմնական բիզնեսում (Volkswagen, Audi, Porsche, Skoda և այլ ապրանքանիշեր) ծախսերը նվազեցնելու մտադրությամբ։ Նշվում է նաև, որ Seat-ի ավտոմեքենաների արտադրության դադարեցումը կնվազեցնի հիմնական ապրանքանիշերի խմբի շրջանակում բարդությունն ու ներդրումային բեռը։

Միևնույն ժամանակ, ինչպես հետևում է նույն փաստաթղթից, Seat-ի իսպանական տեխնոլոգիաները կշարունակեն գոյություն ունենալ։

«Խմբի ապրանքանիշերի շրջանակում ռազմավարական զարգացումն առավելապես կկենտրոնանա Cupra-ի վրա»։

Ռեգո Ինշուրանս

Նշենք, որ Cupra-ն, ըստ էության, ստեղծվել է Seat-ի համանուն սպորտային ավտոմեքենաների ստորաբաժանման հիման վրա։ Ժամանակին այս ենթաբրենդի ներքո թողարկվում էին Seat Leon, Seat Ateca և այլ մոդելների «լիցքավորված» տարբերակները։ Սակայն 2018 թվականից Cupra-ն Volkswagen Group-ի կազմում դարձավ առանձին ապրանքանիշ։ Այսօր Cupra-ն ունի մոդելների սեփական շարքը (Cupra Formentor, Cupra Born և այլ մոդելներ), սեփական ֆիրմային ոճն ու դիրքավորումը։

Փաստաթղթի համաձայն՝ Cupra ապրանքանիշն ամբողջությամբ կպահպանվի։

«Seat ապրանքանիշի առկա արտադրանքը, վաճառքի և արտադրության կառուցվածքները տնտեսապես կօպտիմալացվեն և կփոխանցվեն Cupra ապրանքանիշին, որը կշարունակի գոյություն ունենալ որպես անկախ ապրանքանիշ՝ տարեկան 500 000-600 000 ավտոմեքենայի նպատակային վաճառքի ծավալով»:

Ինչ վերաբերում է Seat ապրանքանիշի տնտեսական ցուցանիշներին, ապա 2025 թվականին ապրանքանիշի ամենավաճառվող մոդելը դարձել է Ibiza-ն՝ 94 800 վաճառված ավտոմեքենայով։ Նրան հաջորդել է Arona-ն՝ 72 400 վաճառված ավտոմեքենայով։ Չնայած վաճառքի ծավալների նվազմանը՝ 2025 թվականը Seat-ի համար հաջող տարի է եղել․ այն նշանավորվել է նոր Seat Ibiza և Arona մոդելների դեբյուտով, ինչպես նաև ապագայի հստակ ռազմավարության ներկայացմամբ։

Հետաքրքիր է, որ Seat ապրանքանիշի լուծարման նշանակված ժամկետը՝ 2029 թվականը, իսպանական ընկերության 80-ամյա հոբելյանից ընդամենը մեկ տարի առաջ է։ Ընկերությունը հիմնադրվել է 1950 թվականին։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45