Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Tesla-ի բաժնետոմսերն անկում են գրանցել Cybercab-ի սահմանափակ գործարկումից հետո
07/09/2026 11:38
Կիսվել

Tesla-ի բաժնետոմսերն անկում են գրանցել Cybercab-ի սահմանափակ գործարկումից հետո

ԱՄՆ-ի Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) հետաքննություն է սկսել Tesla ընկերության և դրա՝ լիովին ինքնավար, առանց ղեկի և ոտնակների երկտեղանի Cybercab էլեկտրամեքենաների նկատմամբ՝ անվտանգության չափանիշներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով, գրում է The Wall Street Journal-ը։

Ներկայում ԱՄՆ օրենսդրությունը պահանջում է, որ ավտոմեքենաներում առկա լինեն մարդու կողմից դրանք կառավարելու միջոցներ, մինչդեռ մեքենաների արտադրության համար NHTSA-ի թույլտվությունը շատ դեպքերում անհրաժեշտ չէ։ Ընկերություններն իրենք են հավաստագրում իրենց ավտոմեքենաները՝ հաստատելով դրանց համապատասխանությունը գործող նորմերին։

Tesla-ն NHTSA-ին հայտնել է, որ Cybercab-ը համապատասխանում է բոլոր կիրառելի չափանիշներին, ասվում է կարգավորող մարմնի հաղորդագրությունում։ Սակայն վարչությունը ցանկանում է ուսումնասիրել այն գործընթացն ու տեխնիկական տվյալները, որոնց հիման վրա ընկերությունը նման եզրակացության է հանգել։

Կարգավորող մարմինը աուդիտ կանցկացնի և կփորձի պարզել, թե Cybercab-ի հավաստագրման գործընթացում ինչ դեր են ունեցել այն եզրակացությունները, համաձայն որոնց՝ որոշ նորմեր տվյալ մոդելի նկատմամբ կիրառելի չեն։

Անվտանգության դաշնային չափանիշները մշակվել են մի քանի տասնամյակ առաջ՝ հիմնականում ավանդական ավտոմեքենաների համար։ NHTSA-ն առաջարկել է ինքնավար մեքենաների համար վերացնել որոշ պահանջներ, սակայն դրանք առայժմ շարունակում են գործել։

Եթե կարգավորող մարմինը պարզի, որ Cybercab-ը չի համապատասխանում անվտանգության դաշնային չափանիշներին, այն կարող է պահանջել մեքենաների հետկանչ՝ խնդիրը վերացնելու նպատակով։ Նման պահանջի չկատարումը կարող է հանգեցնել խոշոր տուգանքների։

Ռեգո Ինշուրանս

2022 թվականին Amazon-ին պատկանող Zoox ռոբոտաքսի ծառայությունը հայտարարել էր, որ իր մեքենաները համապատասխանում են անվտանգության չափանիշներին՝ չնայած ղեկի և ոտնակների բացակայությանը։ Կարգավորող մարմինը չէր համաձայնել այդ պնդման հետ և ի վերջո եզրակացրել էր, որ մեքենաները չեն համապատասխանում որոշ չափանիշների։

2026 թվականի հուլիսին NHTSA-ն, ի պատասխան Zoox-ի միջնորդության, բացառություն էր արել գործող կանոններից և թույլ տվել ընկերությանը սկսել ռոբոտաքսիների առևտրային շահագործումը։ Tesla-ն նման միջնորդություն չի ներկայացրել:

Cybercab-ի գործարկման արարողությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը և չի հեռարձակվել համացանցում։ Տեխասի Օսթին քաղաքում Tesla Robotaxi հավելվածի օգտատերերն արդեն կարող են այդ մեքենաներով ուղևորություններ պատվիրել:

Tesla-ն Տեխասում իր ռոբոտաքսի ծառայության համար գրանցել է 45 Cybercab։ Ընդհանուր առմամբ՝ ծառայության տեղական ավտոպարկը ներառում է 420 մեքենա։ Ընկերությունը NHTSA-ին հայտնել է, որ նախատեսում է աստիճանաբար ընդլայնել Cybercab-ի առևտրային ներդրումը՝ ավելացնելով ինչպես մեքենաների քանակը, այնպես էլ դրանց շահագործման վայրերի թիվը, սակայն հստակ մանրամասներ չի ներկայացրել։

Ըստ ամենայնի, ներդրման նման սահմանափակ ծավալն ու գործարկման թույլ տեղեկատվական աջակցությունը հիասթափեցրել են ներդրողներին։ Ուրբաթ օրվա առևտրի ընթացքում Tesla-ի բաժնետոմսերը նվազել են 6.5%-ով։

Cybercab-ը ներկայացվել էր մոտ երկու տարի առաջ, իսկ արտադրությունը սկսվել է այս տարվա ապրիլին։ NHTSA-ի տվյալներով՝ Tesla-ն արտադրել է շուրջ 1000 ռոբոտաքսի։ Ընկերության արտադրական հզորությունները թույլ են տալիս տարեկան արտադրել ավելի քան 125 հազար Cybercab։

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը նաև հայտարարել էր, որ ժամանակի ընթացքում Cybercab-ը հնարավոր կլինի գնել 30 հազար դոլարով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12