Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
07/09/2026 13:08
Կիսվել

Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի

2025 թվականի արդյունքներով աշխարհում դոլարային միլիարդատերերի թիվն աճել է 8.2%-ով՝ հասնելով պատմական առավելագույնի՝ 3795 մարդու։ Այս տվյալները ներկայացրել է Altrata վերլուծական ընկերությունը, որը մասնագիտացած է մասնավոր կապիտալի ոլորտի ուսումնասիրություններում։

Ըստ Altrata Billionaire Census 2026 զեկույցի՝ արհեստական բանականության ոլորտի բումը վերջին հինգ տարիների ընթացքում առաջացրել է համաշխարհային կապիտալի ամենանշանակալի աճը։ Մոլորակի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը հասել է 15.1 տրիլիոն դոլարի՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 12.8%-ով։

Ինչպես նշում է Altrata-ի վերլուծական ուղղության ղեկավար Մայա Իմբերգը, հենց արհեստական բանականության տեխնոլոգիաներն են դարձել խոշոր կարողությունների սեփականատերերի միջև ունեցվածքային անհավասարության խորացման հիմնական գործոններից մեկը։

Համաշխարհային վարկանիշի ամենավերևում ձևավորվել է 29 մուլտիմիլիարդատերերից բաղկացած խումբ, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գերազանցում է 50 մլրդ դոլարը։ Այս կատեգորիայի ներկայացուցիչներին է բաժին ընկնում աշխարհում կուտակված ամբողջ հարստության գրեթե 27%-ը՝ մոտ 4.1 տրիլիոն դոլար։ Համեմատության համար՝ 2017 թվականին նման ծավալի ակտիվներ ունեին ընդամենը 10 մարդ։

Իմբերգը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ չնայած տեխնոլոգիական բաժնետոմսերի ռեկորդային ցուցանիշներին՝ արհեստական բանականության ոլորտի հետ կապված կապիտալը բնութագրվում է բարձր տատանողականությամբ։

2025 թվականի արդյունքներով տարածաշրջանների շարքում ամենամեծ աճը գրանցվել է Հյուսիսային Ամերիկայում՝ 11.6%։ Ներկայում այնտեղ բնակվում է 1337 միլիարդատեր։ Եվրոպայում ցուցանիշն աճել է 7.9%-ով՝ հասնելով 1081 մարդու, իսկ Ասիայում՝ 6.5%-ով՝ հասնելով 881 մարդու։

Ապրիլին Ասիայի ամենահարուստ մարդը դարձավ հնդիկ գործարար Գաուտամ Ադանին։ Նրա կարողությունը գնահատվում է 92.6 մլրդ դոլար՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 8.1 մլրդ դոլարով։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում Ադանին զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45