Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Volkswagen-ը չի վերանում, այլ պայքարում է ճգնաժամի դեմ
07/09/2026 16:26
Կիսվել

Volkswagen-ը չի վերանում, այլ պայքարում է ճգնաժամի դեմ

Volkswagen-ը պաշտոնապես սկսել է իր պատմության մեջ ամենախոշոր վերակազմավորման գործընթացը։ Կոնցեռնի դիտորդների խորհուրդը հաստատել է աշխատակիցների թվի կրճատման ծրագիրը․ արդեն հայտարարված կրճատումներին կավելանա ևս շուրջ 50 հազար աշխատատեղ։ Այսպիսով, կրճատումների ընդհանուր ծավալը կարող է հասնել գրեթե 100 հազար աշխատատեղի։

Աշխատակիցների թվի փոփոխություններից բացի, ընկերությունը մտադիր է Եվրոպայում տարեկան արտադրությունը կրճատել ավելի քան 500 հազար ավտոմեքենայով։ Մոդելների շարքը նախատեսվում է կրճատել կիսով չափ, իսկ արտադրանքի տեսականու բարդությունը՝ մոտ 75%-ով։

Փորձագիտական կարծիքի համաձայն՝ ստեղծված իրավիճակը չի նշանակում Volkswagen-ի դարաշրջանի ավարտ։ Սա ազդանշան է այն մասին, որ ընկերության նախկին բիզնես մոդելը դարձել է չափազանց ծախսատար, և առանց վճռական քայլերի ընկերությունը չի կարողանա դիմակայել չինական ապրանքանիշերի, Tesla-ի և էլեկտրամոբիլների շուկայի այլ խաղացողների մրցակցությանը։

Ռեգո Ինշուրանս

Այս փոփոխությունների հիմքում տնտեսական պատճառներ են։ Volkswagen-ը շարունակում է պահպանել բիզնեսի հսկայական ծավալներ, սակայն էներգակիրների թանկացման հետևանքով նրա շահութաբերությունը զգալիորեն նվազել է։ Ըստ պաշտոնական հաշվետվության՝ 2025 թվականին կոնցեռնի գործառնական շահույթը 19.1 մլրդ եվրոյից նվազել է մինչև 8.9 մլրդ եվրո։ Գործառնական շահութաբերությունն այդ ընթացքում 5.9%-ից նվազել է մինչև 2.8%։

Կոնցեռնը միաժամանակ բախվել է մի քանի խնդիրների՝ Եվրոպայում թույլ պահանջարկի, չինական շուկայում դիրքերի կորստի, Եվրոպայում արտադրական և աշխատուժի բարձր ծախսերի, ինչպես նաև էլեկտրամոբիլների, ծրագրային ապահովման և նոր հարթակների մշակման համար տասնյակ միլիարդավոր եվրոներ ներդնելու անհրաժեշտության։

Իր հերթին չինական արտադրողները շատ ավելի արագ են թարմացնում իրենց մոդելային շարքերը և առաջարկում են համադրելի որակի էլեկտրամոբիլներ ավելի գրավիչ գներով։ Հենց այդ պատճառով Volkswagen-ն այժմ ձգտում է ստեղծել ավելի փոքրածավալ և շահութաբեր կառուցվածք։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45