Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Volkswagen-ը դիտարկում է Ducati մոտոցիկլետների արտադրողին վաճառելու հնարավորությունը
08/09/2026 18:21
Կիսվել

Volkswagen-ը դիտարկում է Ducati մոտոցիկլետների արտադրողին վաճառելու հնարավորությունը

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը ծախսերը կրճատելուն ուղղված ակտիվների ընդհանուր վերանայման շրջանակում դիտարկում է Ducati մոտոցիկլետների արտադրողին վաճառելու հնարավորությունը, գրում է Bloomberg-ը։

Իտալական բրենդը VW-ին պատկանող շուրջ 600 ձեռնարկություններից մեկն է, որոնք ներառվել են ակտիվների վերանայման գործընթացում, գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Volkswagen խմբի կազմում ընդգրկված Audi ընկերության գլխավոր գործադիր տնօրենը։

Ducati-ի ապագայի շուրջ քննարկումները Volkswagen-ում ընթացող բիզնեսի արդյունավետության գնահատման ընդհանուր գործընթացի մի մասն են։ Ընկերությունը հավատարիմ է «ակտիվների պորտֆելի կարգապահ և պատասխանատու կառավարման» սկզբունքներին։ Բանախոսը հավելել է, որ այս պահին որևէ վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Bloomberg Intelligence-ի վերլուծաբան Մայքլ Դինի գնահատմամբ՝ սուպերբայքերի արտադրողի արժեքը, համանման ընկերությունների գնահատականներից ելնելով, կարող է կազմել մոտ 1.25 մլրդ եվրո։

Ռեգո Ինշուրանս

Ducati-ն հիմնադրվել է 1926 թվականին Բոլոնիայում՝ Ադրիանո, Բրունո և Մարչելլո Դուկատի եղբայրների կողմից։ Սկզբնական շրջանում ընկերությունը մասնագիտանում էր ռադիոտեխնիկայի արտադրության մեջ։ Մոտոցիկլետների արտադրությամբ Ducati-ն սկսել է զբաղվել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ներկայում ընկերությունը տարեկան արտադրում է մոտ 50 հազար մոտոցիկլետ։ Անցած տարվա արդյունքներով ընկերության հասույթը կազմել է 925 մլն եվրո, իսկ գործառնական շահույթը՝ 52 մլն եվրո։

Audi-ն Ducati-ն ձեռք է բերել 2012 թվականին։ Իտալական բրենդի վաճառքի հարցը բարձրացվել էր նաև 2017 թվականին, երբ այն ձեռք բերելու հետաքրքրություն էր հայտնել ամերիկյան Harley-Davidson Inc.-ը։

Volkswagen-ը իրականացնում է ակտիվների համապարփակ վերանայում՝ ձգտելով կրճատել ծախսերը և բարձրացնել իր մրցունակությունը։ Ավելի վաղ կոնցեռնի դիտորդական խորհուրդը հաստատել էր բիզնեսի վերակառուցման ծրագիրը, որը նախատեսում է աշխատակազմի լայնածավալ կրճատում, մոդելային շարքի կրկնակի կրճատում, ինչպես նաև Գերմանիայում մի քանի գործարանների փակման հնարավորությունը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73