Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 394.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
Էրլինգ Հոլանդը նոր տրանսպորտային միջոց է գնել․ դա սուպերքար չէ
17/09/2026 17:52
Կիսվել

Էրլինգ Հոլանդը նոր տրանսպորտային միջոց է գնել․ դա սուպերքար չէ

Հայտնի մարդիկ հաճախ հավաքածուներ են կազմում՝ ներառելով ավտոմեքենաներ, ժամացույցներ և այլ հազվագյուտ իրեր։ Էրլինգ Հոլանդը բացառություն չէ․ նա հետաքրքրվում է թանկարժեք մեքենաներով, Supreme-ի հագուստով և ժամանակ առ ժամանակ սոցիալական ցանցերում ցուցադրում է իր գնումները։

Ֆուտբոլիստի նոր գնումը հայտնվել է նրա Day in the Life of a Pro Footballer շարքի հերթական թողարկման մեջ։ Մոտավորապես ութերորդ րոպեին Հոլանդը Ferrari Purosangue-ով վերադառնում է Մանչեսթերի մոտ գտնվող իր տուն և անսպասելիորեն հայտնում դիտողներին․ «Տղանե՛ր, ես ինչ-որ բան եմ գնել»։

Խոսքը Supreme x Airstream կցորդի մասին է, որը թողարկվել է 2022 թվականին՝ Supreme-ի գարուն-ամառ հավաքածուի շրջանակում։ Դրա հիմքում Airstream Bambi մոդելն է՝ մոտ 6.7 մետր երկարությամբ։

Ընդհանուր առմամբ՝ արտադրվել է նման մոտ 100 կցորդ։ Բոլորը վաճառվել են թողարկումից կարճ ժամանակ անց՝ չնայած մոտ 90 հազար դոլար մեկնարկային գնին։ Հոլանդը պատմել է, որ իր օրինակը ձեռք է բերել ԱՄՆ-ում, սակայն չի հստակեցրել՝ այն գնել է նոր վիճակում, թե գտել է երկրորդային շուկայում։

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նման կցորդի ներկայիս արժեքը կարող է կազմել մոտ 78 հազար եվրո: Ֆուտբոլիստը գործարքի ճշգրիտ գումարը չի հրապարակել։

Ռեգո Ինշուրանս

Կցորդն անմիջապես ճանաչելի է Supreme-ի բրենդային ոճի շնորհիվ։ Արտաքին հատվածում տեղադրված է վառ կարմիր հովանոց՝ ապրանքանիշի մեծ տարբերանշանով։ Ներսում կան բազմոց և Supreme-ի խորհրդանիշներով այլ տարրեր։

Որոշ օրինակներ համալրված են եղել լրացուցիչ պարագաներով։ Հիմնական համալրումը ներառում է առանձին ննջասենյակ, կոմպակտ խոհանոց, լոգասենյակ և վերափոխվող ճաշասենյակային գոտի։

Իր տեսանյութում Հոլանդը ցուցադրել է Supreme-ի տարբերանշանով խոհանոցային պարագաներ, բաժակներ և դույլեր։ Ապրանքանիշի հագուստի և աքսեսուարների հավաքորդի համար այս կցորդը դարձել է անձնական հավաքածուի բավական տրամաբանական շարունակությունը։

Ֆուտբոլիստը չի հայտնել իր ապագա երթուղիների մանրամասները։ Առայժմ նա նոր գնումը ներկայացնում է ավելի շատ որպես հանգստի վայր, քան լիարժեք շարժական տուն։

«Կցորդը հիանալի տեսք ունի։ Ես պարզապես ուզում եմ ինչ-որ տեղ կայանել այն և քնել այնտեղ», – բացատրել է Հոլանդը։

Սեփականատերերի մեծ մասի համար դա կնշանակեր հանգստյան օրերին ինքնաբուխ ճանապարհորդություն։ Սակայն խիտ գրաֆիկ և նման ճանաչելիություն ունեցող ֆուտբոլիստը դժվար թե կարողանա պարզապես հավաքել իրերը և առանց նախապատրաստվելու ճանապարհ ընկնել։

Այնուամենայնիվ, կցորդը համապատասխանում է Հոլանդի ոճին։ Նրան հաճախ են տեսնում Supreme-ի հագուստով՝ շապիկներից և հուդիներից մինչև սպորտային կոստյումներ։ Այժմ նա ունի նաև ապրանքանիշի խորհրդանիշներով հազվագյուտ տրանսպորտային միջոց։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02