Hyundai-ն ներկայացրել է նոր քրոսովերը՝ Creta-ից ցածր գնով
Hyundai-ն էսքիզներ է հրապարակել, որոնք առաջին պատկերացումն են տալիս այն մասին, թե ինչպիսին կլինի նոր Bayon քրոսովերը։ Այն ունի անկյունային թափք՝ ընդգծված գծերով և T-աձև առջևի օպտիկայով։ Առջևի թևերը նախորդ մոդելի համեմատ ավելի լայն են երևում։ Տեսողական առումով նոր Bayon-ը նման է վերջերս ներկայացված Tucson-ին։
Էսքիզներում ցուցադրված սրահն առանձնանում է ֆուտուրիստական ձևավորմամբ։ Սերիական Bayon-ում, ամենայն հավանականությամբ, Hyundai-ը կկիրառի ավելի ժամանակակից դիզայն։ Սակայն կորեական ավտոարտադրողն, ամենայն հավանականությամբ, կպահպանի երկար էկրանը, որը միավորում է թվային վահանակն ու մուլտիմեդիայի սենսորային էկրանը։ Հնարավոր է նաև, որ քրոսովերը պահպանի թեքված կենտրոնական կոնսոլը։
Կորեական ընկերությունը հայտնել է, որ ապագա Bayon-ը կկենտրոնանա տեխնոլոգիաների և ինտուիտիվ կառավարման վրա։ Սա կարող է նշանակել վարորդի աջակցության նոր համակարգերի և արհեստական բանականության աջակցությամբ էլեկտրոնիկայի հայտնվել։ Կարևոր է նշել, որ էսքիզներում բացակայում է Pleos մուլտիմեդիա համալիրի մեծ էկրանը, որը Hyundai-ն ակտիվորեն ներդնում է իր ավտոմեքենաներում։
Կորեական ընկերությունը դեռ չի հրապարակել նոր Bayon-ի տեխնիկական բնութագրերը։ Ամենայն հավանականությամբ՝ շարժիչների շարքի հիմքը կկազմեն բենզինային շարժիչները, քանի որ քրոսովերը կպահպանի բյուջետային ավտոմեքենայի կարգավիճակը։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

