2013թ.-ին ամերիկյան Morgan Stanley բանկի շահույթն աճել է շուրջ 44,5 անգամ
Ամերիկյան խոշորագույն բանկերից մեկը՝ Morgan Stanley-ն, ամփոփել է 2013 թվականի իր գործունեության արդյունքները: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, բանկի զուտ շահույթը աճել է 44,5 անգամ և կազմել 3,029 մլն ԱՄՆ դոլար: Նշենք, որ 2012 թվականին Morgan Stanley-ն ապահովել էր 68 մլն ԱՄՆ դոլարի զուտ շահույթ:
Միևնույն ժամանակ, հաշվետու տարում բանկի հասույթն աճել է 24%-ով և կազմել 32,417 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Morgan Stanley բանկը հիմնադրվել է 1935 թվականին:
Ակտիվների ծավալով այն ԱՄՆ-ի 6-րդ բանկն է:
Բանկի ակտիվները գերազանցում են 801 մլրդ ԱՄՆ դոլարը: