Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը
24/09/2026 12:07
Կիսվել

Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը

Ucom-ը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարում են «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի շրջանակում նոր համագործակցության մասին։

Ucom-ի աջակցությամբ ծրագրի նախագծային բաղադրիչն այսուհետ կունենա նաև կանաչ ուղղվածություն՝ աշակերտների ստացած ԱԲ գիտելիքները կապելով բնապահպանական խնդիրների և կայուն զարգացման մարտահրավերների հետ։ 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում ԱԲ դասարանների շրջանավարտների մշակած նախագծերից 10-ը կունենան բնապահպանական ուղղվածություն՝ բխելով նաև ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից։

Նախաձեռնության մեկնարկի կապակցությամբ Ucom-ի և FAST-ի ներկայացուցիչներն այցելեցին ծրագրին մասնակցող Երևանի Գ․ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց, հանդիպեցին աշակերտների և ուսուցիչների հետ ու ծանոթացան ուսումնական գործընթացին և աշակերտների կողմից իրականացվող նախագծերին։

«Տեխնոլոգիական գիտելիքն առավել արժեքավոր է դառնում այն ժամանակ, երբ երիտասարդները կարողանում են այն կիրառել իրական խնդիրների լուծման համար։ Այս համագործակցությամբ մենք ցանկանում ենք աշակերտներին ցույց տալ, որ արհեստական բանականությունը կարող է լինել ոչ միայն նորարարության և բիզնեսի զարգացման գործիք, այլև օգնել գտնելու լուծումներ բնապահպանական խնդիրների համար։ Ucom-ի համար կարևոր է աջակցել այնպիսի կրթական նախաձեռնությունների, որոնք զարգացնում են երիտասարդների տեխնոլոգիական մտածողությունը և միաժամանակ ձևավորում պատասխանատու վերաբերմունք մեր երկրի և շրջակա միջավայրի ապագայի նկատմամբ», – ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ծրագրի առանցքային նպատակներից է աշակերտների մոտ նորարար մտածողության ձևավորումը։ Աշակերտները սովորում են առարկայորեն նայել ստացվող գիտելիքին՝ կիրառելով այն սեփական համայնքի խնդիրների լուծման համար։ Այս տեսանկյունից Ucom-ի հետ ձևավորվող համագործակցությունն իսկապես օրինակելի է։ Այն անմիջականորեն խթանում է աշակերտներին մեծ մտածել և զգալ սեփական ներուժը Հայաստանի և աշխարհի համար կենսական խնդիրների լուծման գործում», – նշել է FAST-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը։

Ծրագրի շրջանակում աշակերտները կայցելեն նաև Ucom, որտեղ հնարավորություն կունենան ծանոթանալու հեռահաղորդակցության ոլորտում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին, ընկերության տեխնիկական և թվային լուծումներին, ինչպես նաև մասնագետների աշխատանքին և ոլորտում առկա մասնագիտական հնարավորություններին։

Նշենք, 2023 թվականից FAST-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «ԱԲ սերունդ» ծրագիրը հնարավորություն է տալիս աշակերտներին ավագ դպրոցի երեք տարիների ընթացքում՝ որպես ամենօրյա դասացանկի մաս, սովորել արհեստական բանականություն, խորացված հանրահաշիվ և Python ծրագրավորման լեզու։ Ծրագրի ավարտին աշակերտներն արդեն կարողանում են կիրառել ԱԲ գործիքներն ստեղծողի մակարդակում և իրականացնել սեփական տեխնոլոգիական նախագծերը։

Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտներում՝ իր բաժանորդներին ապահովելով արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններ։ Ucom-ը ձևավորում է միասնական թվային էկոհամակարգ՝ կենտրոնանալով հաճախորդի փորձառության, ցանցի որակի և տեխնոլոգիական առաջատարության վրա։ Ընկերությունը նաև հետևողականորեն աջակցում է կրթական, տեխնոլոգիական և բնապահպանական նախաձեռնություններին՝ նպաստելով Հայաստանի թվային և կայուն զարգացմանը։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017 թվականին՝ Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանող էկոհամակարգ ձևավորելու նպատակով։ Այս ուղղությամբ հիմնադրամն իրականացնում է կրթական, գիտական և գիտական արդյունքների առևտրայնացման ծրագրեր՝ ամբողջացնելով նորարարական մտքի ձևավորումից մինչև դրա գործնական իրագործում տանող շղթան։ Իր գործունեության ընթացքում FAST-ն իրականացրել է 33 ծրագիր՝ հասնելով ավելի քան 29 000 շահառուի։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41